Բազմաթիվ նամակներ ենք ստանում, որտեղ գրում են, որ եթե տղա ունենան անունն Ադամ են դնելու

 

«Գիտեմ, որ ապրիլից հետո ավելի զգոնացանք, ավելի հզորացանք»,- այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Սահակյանը՝ ընդգծելով. «Սա շարունակական պետք է լինի՝ և՛ տնտեսապես, և ՛քաղաքականապես, և՛ բանակը պետք է հզորանա, միայն այդ կերպ կարող ենք ունենալ կատարյալ հաղթանակ»:

 

Տիկին Գայանեն նաև հավելում է, որ ինքը մինչև հիմա զգում է մարդկանց սերը որդու նկատմամբ. «Ժողովրդի սերը միանշանակ կա, մնացածի մասին ոչինչ չեմ կարող ասել: Մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում, որտեղ գրում են, որ եթե տղա ունենան անունն Ադամ են դնելու, և երբ իրենց բալիկը հարցնի՝ ում անունն են դրել, ցույց կտան հերոսի նկարը և կպատմեմն իր մասին»:

https://www.haydzayn.com/am/page/bazmativ-namakner-enq-stanoum—ortex-groum-en—or-ete-txa-ounenan-anounn-adam-en-dnelou

Be the first to comment on "Բազմաթիվ նամակներ ենք ստանում, որտեղ գրում են, որ եթե տղա ունենան անունն Ադամ են դնելու"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ