Իմ մարտական ընկերները, իմ խրամատի ընկերները… Տղե՜ք, ես Ձեզ միշտ հիշում եմ, աշխարհի որ ծայրն էլ գնաք, իմացե՜ք Ձեզ հիշում եմ։

 

Իմ մարտական ընկերները, իմ խրամատի ընկերները…

Տղե՜ք, ես Ձեզ միշտ հիշում եմ, աշխարհի որ ծայրն էլ գնաք, իմացե՜ք Ձեզ հիշում եմ։ Գրիգո՜ր, Մելի՜ք, Ժիրո՜, Խդր, Դավի՜թ, Հրանտո՜, Խչո՜, Գենա՜, Լեռնի՜կ, Արմե՜ն, և այսպես շարունակ… Համոզված եմ՝այս լուսանկարը կհասնի Ձեզ ու բոլորիդ,կհիշեք այս գիշերը, կհիշեք Ձեր մարտական դիրքերը, կհիշեք ամեն բան, չգիտեմ ով ինչ կզգա, բայց ես իմ խոսքի տերն եմ, ամեն բառ, որ ասել եմ առաջնագծում, ես այդ բառերին տեր եմ մինչև վերջ։

Դուք յուրաքանչյուրդ ամենալավը գիտեք ինձ, գիտեք, թե ես ով եմ եղել դժվար և ծանր իրավիճակներում, գիտեք իմ սկզբունքները, գիտեք իմ պայքարի ձևերը։ Դուք տեսել եք շատ դժվարություններ, անցել եք շատ խնդիրների միջով, կհիշեք այս սեղանը, որտեղ ճաշում էինք, սեղանը մեր Գյումրեցի Աշոտի շնորքն է, մեր Աշը, կյաժ ու արհեստավոր, ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Կհիշեք շելերում ապրած ամեն մի վայրկյան, կհիշեք անձրևը, ցեխը, ցուրտը։ Ուզում եմ,որ հիշեք նաև այս գիշերը, ուղղակի միայն հիշեք և ոչինչ մի ասեք…
Տղեք կհիշեք , երբ այս լուսանկարը նկարում էի ինչ էի ասում այդ պահին? Տղեք կհիշեք ինչ էինք ուտում այս օրը? Իմ մարտական ընկերներ, ես պատրաստ եմ ցանկացած պահի լինել Ձեր կողքին։

Հիշում եմ բոլորիդ և շնորհակալ եմ Ձեզ…

 

Հարգանքներով Մանուել Մանուկյան։

 

Իմ մարտական ընկերները, իմ խրամատի ընկերները… Տղե՜ք, ես Ձեզ միշտ հիշում եմ, աշխարհի որ ծայրն էլ գնաք, իմացե՜ք Ձեզ…

Опубликовано Мануелом Манукяном Понедельник, 1 апреля 2019 г.

Be the first to comment on "Իմ մարտական ընկերները, իմ խրամատի ընկերները… Տղե՜ք, ես Ձեզ միշտ հիշում եմ, աշխարհի որ ծայրն էլ գնաք, իմացե՜ք Ձեզ հիշում եմ։"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ