Հայկական ավանդական խորովածը երկարացնում է մեր կյանքը. նոր գիտական ապացույց

 

Խորոված միսը երկարացնում է կյանքը, և սա ամենայն լրջությամբ: Համենայնդեպս, սա մեզ հավաստիացնում են Ցյուրիխի համալսարանի գիտնականները, որոնք համապատասխան ուսումնասիրություններ են իրականացրել:

Բանն այն է, որ խոզի միսը պարունակում է նիացինի մեծ քանակություն, որը հայտնի է վիտամին B3 անունով: Եվ հենց մեր օրգանիզմում այդ վիտամինի պարունակության քանակից է կախված մեր կյանքի տևողությունը:

Այս փաստն արմատապես փոխում է մեր կարծիքը խորոված մսի նկատմամբ, որն անարդարացիորեն ամբողջ կյանքում համարել ենք վնասակար սնունդ՝ շնորհիվ դիետոլոգների պնդումների: Ավելին, ուսումնասիրության հեղինակ, գիտնական Մայքլ Ռիստոունը քննադատում է դիետոլոգներին. «Նրանք բոլորը միաձայն պնդում են, որ պետք է հակաօքսիդանտներ ընդունել հաբերի տեսքով, իբրև թե դրանք օրգանիզմը մաքրում են տոքսիններից, որոնք մենք կուտակում ենք միս օգտագործելու արդյունքում: Սակայն դա դատարկախոսություն է:

 

Ոչ մի տոքսին իրականում գոյություն չունի, համանայնդեպս, դրանց գոյության մասին առ այսօր ոչ մի գիտական ապացույց չկա»,- ասում է գիտնականը: Ավելին, շվեցարացի գիտնականները խորհուրդ են տալիս ամեն օր նախաճաշին մի քանի կտոր խորոված միս ուտել, քանի որ նիացինը ամենաարդյունավետ կերպով մարսվում է հենց առավոտյան ժամերին:

 

Գիտնականները հերքում են նաև այն, որ մսի օգտագործումը առաջ է բերում սրտի ու սրտամկանի տարբեր հիվանդություններ: Հետազոտության հեղինակները հավաստիացնում են, որ մեզ քարոզվող մսի վնասակարության թեզը, մեղմ ասած, իրականության հետ կապ չունի:

Վերջում մեկ ճշգրտում. այս բոլոր ցուցումները վերաբերում են միայն կրակի վրա խորովված, առանց լրացուցիչ յուղի կամ ռաֆինացված ձեթի պատրաստված խոզի մսին և ոչ թե սթեյքերին, խոզի մսի տապականերին ու տարբեր տեսակի ջեռեփուկներին: Փաստորեն, ստացվում է, որ մեր հայկական ավանդական խորովածը ոչ միայն «շատ լավ բան է», այլ նաև երկարացնում է մեր կյանքը :

http://armday.am/post/80335/hajkakan-avandakan-khorovatsy-erkaratsno-m-e-mer-kjanqy-nor-gitakan-apatso-jts

Be the first to comment on "Հայկական ավանդական խորովածը երկարացնում է մեր կյանքը. նոր գիտական ապացույց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ