Վարդան ամուսնացել է. լուսանկարներ և մանրամասներ

 

Պարուհի Վարդան ինստագրամյան վերջին հրապարակումներով հետևորդներին ակնկարկում էր, որ իր սիրտն արդեն զբաղված է։

 

Պարուհին հանրային այն դեմքերից է, որին պարբերաբար վերագրվել են սիրային տարբեր արկածներ։ Այս անգամ Վարդան հաստատել է անձնական կյանքի փոփոխության մասին լուրը։ Պարուհին ծաղկեփնջի և մատանու լուսանկարին կցել է #իրականսիրավեպ հեշթեգը։

Woman.ru-ն գրում է, որ 34-ամյա Վարդան ամուսնացել է և հրապարակել է նրա աղջկական հավաքույթի լուսանկարները։ Վարդան հաստատել է, որ գտնվում է երջանիկ կնոջ կարգավիճակում։ Սիրելիի վերաբերյալ տեղեկությունների հարցում, սակայն, պարուհին առատաձեռն չէ։ Նա հրապարակել է միայն լուսանկարներ, որոնց էլ կցել է տարբեր սիրառատ էմոջիներ։

 

Երգչուհին նաև վերհիշել է, որ նախկինում ունեցել է անհաջող ամուսնություն, 28 տարեկանում ամուսնալուծվելուց հետո նախկին ամուսինը փոխել էր իրենց տան կողպեքները և Վարդան չէր կարողանում մուտք գործել իրենց բնակարան։

 

http://armday.am/post/80330/vardan-amo-snatsel-e-lo-sankarner-manramasner

Be the first to comment on "Վարդան ամուսնացել է. լուսանկարներ և մանրամասներ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ