«30 տարի անց Հրազդան մարզադաշտում». Ձախ Հարութը կներկայանա բացառիկ համերգով

 

ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, կներկայանա բացառիկ համերգով: Հունիսի 30-ին, ժամը 19:00 Հրազդան մարզադաշտում կկայանա երգչի՝ «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագիրը կրող համերգը: Ձախ Հարութի երկրպագուները հնարավորություն կստանան վայելելու հին և սիրված երգեր, ինչպես նաև նոր ստեղծագործություններ ու անակնկալ համարներ:

Համերգն այս խորհրդանշական մարզադաշտում անցկացնելու գաղափարը միջոցառման կազմակերպիչ Yeghoyan Production-ի ղեկավար, արտիստի ընկեր Խաչիկ Եղոյանինն է, ով Ձախ Հարութի հետ աշխատում է 2012 թվականից:

 

1989 թվականին Հարութ Փամբուկչյանն ուղիղ 6 օր աննախադեպ համերգներով հանդես է եկել հենց այս մարզադաշտում՝ լեփ-լեցուն հանդիսատեսին պարգևելով բացառիկ երեկոներ: Այդ համերգներին մասնակցած սերունդները դրանք մինչ օրս մեծ սիրով ու ջերմությամբ են հիշում: Ձախ Հարութը համերգներից ստացած հասույթն այդ տարի ուղղեց բարեգործության՝ որպես աղետի գոտում տուժածներին օգնություն:  Այս օրերին Հրազդան մարզադաշտը, որտեղ շուրջ 10 տարի չի անցկացվել որևէ միջոցառում, տեսքի է բերվում և նոր կյանք ստանում: Այս համերգը  գուցե և ազդարարի մարզադաշտի վերածնունդը:

 

Նշենք, որ հունիսի 30-ին Հրազդան մարզադաշտում կայանալիք համերգին կմասնակցեն նաև երգչի ընկերները՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Անդին, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը: Այս արտիստներն ընտրվել են Հարութ Փամբուկչյանի հետ քննարկման արդյունքում:

Տեղեկացնենք, որ համերգի տոմսերն արդեն իսկ վաճառքում են:

https://blognews.am/arm/news/602003/30-tari-anc-hrazdan-marzadashtum-dzakh-haruty-knerkayana-bacarik-hamergov.html

Be the first to comment on "«30 տարի անց Հրազդան մարզադաշտում». Ձախ Հարութը կներկայանա բացառիկ համերգով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ