«Սիրում եմ քեզ՝ քիչ է ասված, մնացածը հույզեր են, պորթկումներ ու կարոտ». Սարգիս Գրիգորյանի ընտանեկան արխիվային լուսանկարներն ու հուզիչ գրառումը մայրիկի ծննդյան առթիվ

 

Սարգիս Գրիգորյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է ընտանեկան արխիվային լուսանկարներ ու հուզիչ գրառում կատարել՝ շնորհավորելով մայրիկին ծննդյան առթիվ. «Այսօր մայրս կդառնար 78 տարեկան։ Իսկ ինչո՞ւ եմ անցյալով խոսում… Մայրս դարձավ 78 տարեկան։ Ու նա կապրի դեռ երկար, ու մենք միշտ կնշենք ու կհիշենք ծննդյանդ օրը, ՄԱՄ… Սիրում եմ քեզ՝ քիչ է ասված։ Մնացածը հույզեր են, պորթկումներ ու կարոտ։ Մենք շնորհավորում ենք քեզ, մամ, մեր Օլիմպիա Տանուտերյան…»։

 

Նշենք, որ Սարգիսը երիտասարդ էր, երբ կորցրել է ծնողներին։ Դերասանը հարցազրույցներում հաճախ է ափսոսանքով նշում, որ  ծնողներ չտեսան այն ամենը, ինչին հասել է ու չհասցրին խաղալ իրենց թոռնիկների հետ:

 

Be the first to comment on "«Սիրում եմ քեզ՝ քիչ է ասված, մնացածը հույզեր են, պորթկումներ ու կարոտ». Սարգիս Գրիգորյանի ընտանեկան արխիվային լուսանկարներն ու հուզիչ գրառումը մայրիկի ծննդյան առթիվ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ