Արարատի մարզում գլխի մասում հրազենային վնասվածքով 47-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

 

Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքին հարակից «Սիս» ավազահանքերի մոտ գտնվող լճակի ափին տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են 47-ամյա Արթուր Ավագյանի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Ավագյանն իր ընկերների հետ այցելել է նշված վայր՝ ձուկ բռնելու, որից հետո, ընկերների պատմելով, ինքն առանձնացել է ու որոշ ժամանակ անց լսվել է կրակոցի ձայն, որից հետո հայտնաբերել են նրան մահացած և հրացանը։

 

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային, ձգաբանական և հետքաբանական։

https://www.1in.am/2533378.html

Be the first to comment on "Արարատի մարզում գլխի մասում հրազենային վնասվածքով 47-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ