«Տեսանյութդ տեսնելով, չէի կարող հենց այդ պահին չզանգահարել…»․ Գագիկ Ծառուկյան

 

Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Թվում էր, թե այլևս չեմ զարմանա, իսկ կհուզվեմ միայն վատ լուրից:

 

Բայց սա այն դեպքն է, որ երջանիկ եմ, որ սխալվել եմ:

Համացանցում մեծ տարածում գտավ Ասկերանում վիրավորված Էդվարդ Ավագյանի մասին պատմությունը և նրա նամակը ուղղված Գագիկ Ծառուկյանին:

Շնորհակալ եմ բոլոր սրտացավ անձանց, ովքեր մեկնաբանություններով, նյութը և տեսահոլովակը տարածելով օգնեցին զինվորին:

 

Հատկապես շնորհակալ եմ տեսահոլովակը պատրաստողին:

Իսկ հիմա լավ լուրը և հուզմունքիս պատճառը:

Հենց նոր ինձ հետ կապնվեց տեսահոլովակի հերոս Էդգար Ավագյանը:

 

Հուզմունքից չէր կարողանում խոսել, մի կերպ հանգստանալով սկսեց պատմել
Հենց նոր, գիշերը ժամը մեկին նրան է զանգահարել Գագիկ Ծառուկյանը և երկուշաբթի ժամը 10-ին հրավիրել իր մոտ:

Տեսահոլովակդ տեսնելով, չէի կարող հենց այս պահին չզանգահարել ասել է Գագիկ Ծառուկյանը:
Բազմիցս ասել եմ, կյանքը բումերանգ է:

Ինչ անում ես հետ է վերադառնում:

Թող Էդվարդի դրական էմոցիաները, նրա հույսի, երջանկության այդ նույն ալիքը վերադառնա Գագիկ Ծառուկյանին:

Իմ կողմից ասել շնորհակալություն, դա նույնն է ոչինչ չասել:

Խոսքերով չեմ կարող նկարագրել ապրումներս, սա այն եզակի դեպքն է, որ գրիչս անզոր է:
Աստված պահապան հայ զինվորին և նրանց չուրացողին:

Արտակ Գալստյան

Опубликовано Artak Galstyan Суббота, 30 марта 2019 г.

Be the first to comment on "«Տեսանյութդ տեսնելով, չէի կարող հենց այդ պահին չզանգահարել…»․ Գագիկ Ծառուկյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ