Երեսուն տարվա ցեղասպանություն. Հարվարդի համալսարանի նոր գիրքը Հայոց ցեղասպանության մասին

 

Հարվարդի համալսարանի նոր գիրքը՝ «Երեսուն տարվա ցեղասպանություն. Թուրքիայի քրիստոնեական փոքրամասնությունների ոչնչացումը, 1894-1924թթ.» լույս կտեսնի ապրիլին:

Հեղինակներն են Ցեղասպանության խնդրով զբաղվող երկու իսրայելցի հայտնի մասնագետներ՝ Բեննի Մորիսը և Դրոր Զեվին:

 

Գրքի համաձայն Օսմանյան կայրությունում փոքրամասնությունների բնաջնջումը շարունակվել է երեսուն տարի, և Անատոլիայում բռնությունների ալիքը երեք փուլ է ունեցել:

 

Հեղինակների համոզմամբ, երեք փուլերն էլ ծառայել են նույն նպատակին և շարունակական գործընթաց են եղել, ինչի արդյունքում 1924թ. հայերի, հույների և ասորիների թիվը կազմում էր ընդհանուր բնակչության երկու տոկոսը:

https://www.haydzayn.com/am/page/harvardi-hamalsarane-hayoc-cexaspanoutyan-masin-girq-louys-kencayi

Be the first to comment on "Երեսուն տարվա ցեղասպանություն. Հարվարդի համալսարանի նոր գիրքը Հայոց ցեղասպանության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ