Family portrait. Արարատ Միրզոյանը դեռ գրավում է կնոջ սիրտը

 

Armdaily.am-ը շարունակում է իր «Family portrait» շարքը, որտեղ ներկայացնում ենք հայտնի պետական ու քաղաքական գործիչների ընտանիքների կենսագրությունը, ընտանեկան լուսանկարներ և այլ փաստեր:

Արարատ Միրզոյանի գեղեցիկ  ընտանիքը (լուսանկարներ)

Այս շաբաթ մեր հերոսը «Իմ քայլը» դաշինքի անդամ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն  է:

Արարատ Միրզոյանը ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 23-ին Երևան քաղաքում: Սովորել և ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, պատմական գիտությունների թեկնածու է:

2004թ.-ից քաղաքացիական շարժումների մասնակից է: Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

6-րդ գումարման ԱԺ-ում եղել է «Ելք» խմբակցության պատգամավոր: Թավշյա հեղափոխությունից հետո դարձել է առաջին փոխվարչապետ, այժմ 7-րդ գումարման ԱԺ նախագահն է: Արարատ Միրզոյանը ամուսնացած է Գոհար Աբաջյանի հետ, ունեն մեկ դուստր՝ Արփին, և մեկ որդի՝ Սամվելը:

На данном изображении может находиться: 4 человека, люди улыбаются, люди стоят, полоски и часть тела крупным планом

На данном изображении может находиться: 2 человека, борода и в помещении

На данном изображении может находиться: 4 человека, люди улыбаются

На данном изображении может находиться: 4 человека, люди улыбаются

 

Կնոջ հետ Արարատ Միրզոյանը ծանոթացել է 2004 թվականին, երբ սկսվեց Հանուն գիտության զարգացման ուսանողնեի և գիտնականների շարժումը:

«Ես այդ շարժման նախաձեռնողներից և հիմնական համակարգողներից էի: Այդ ժամանակ ասպիրանտ էի, մեզ միացել էին նաև ուսանողները: Գոհարն էլ այդտեղ էր, նա համակարգող խմբի մի քանի այլ անդամների համակուրսեցին էր: Այդ ընթացքում ծանոթացանք, հետո դարձանք ընկերներ, այդ թվում՝ Գոհարի հետ, բայց նա ինձ համար հենց սկզբից էլ պարզապես ընկեր չէր: Գոհարի սիրտը գրավելն իրականում շատ դժվար գործ էր և ես դեռ գրավում եմ նրա սիրտը: Կարծում  եմ՝ զգացմունքն այնպես չէ, որ մի անգամ գալիս և այդպես մնում է, այդ զգացմունքն անընդհատ պետք է սնվի երկկողմանի»,- ասել է ԱԺ նախագահը հարցազրույցներից մեկի ժամանակ:

 

Գոհար Աբաջյանը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 19-ին Երևանում: Սովորել է Երևանի պետական համալսարանում:

ԱԺ նախագահի կինը սոցիալական կայքերի ակտիվ օգտատեր է: Նրա հրապարակումները մի շարք ԶԼՄ-ների լրահոսի լուրեր են դառնում: Հարցազրույցներից մեկի ժամանակ բնութագրելով Արարատ Միրզոյանին՝ Գոհար Աբաջյանն ասել էր, որ ամուսինը սկզբունքային, չափազանց անկեղծ և պարզապես լավ մարդ է:

На данном изображении может находиться: один или несколько человек, борода, часть тела крупным планом и в помещении

«Երեխաները միշտ սպասում են, թե երբ է հայրիկը տուն գալու, նա երեխաների հետ շատ է խաղում: Աղջիկս սիրում է նաև դասերը պատրաստել Արարատի հետ, քանի որ նրանք նման են նաև բնավորությամբ ու մտածողության ձևով: Յուրաքանչյուր հարցը մինչև մանրամասնորեն չեն քննարկում, այդ դասը չեն ավարտում»,- պատմել է Գոհար Աբաջյանը:

На данном изображении может находиться: 3 человека, люди сидят и борода

 

Շարքը՝ Արփինե Պետրոսյանի:

https://www.armdaily.am/news/18583.html?lang=hy

Be the first to comment on "Family portrait. Արարատ Միրզոյանը դեռ գրավում է կնոջ սիրտը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ