ՖՈՏՈ. «Պատերազմի ժամանակ նկուղում ծնվեց, մեծացավ ու էս պատերազմում էլ զոհվեց». Ապրիլյան պատերազմի հերոս Հայկ Գրիգորյանը կդառնար 26 տարեկան

 

Մարտի 29-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Հայկը կդառնար 26 տարեկան։
Հայկը ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից էր։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարան, որն ավարտել և ընդունվել էր Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ։ Ավարտել և ծառայության էր անցել Արցախի Հադրութի շրջանում, որպես տանկային դասակի հրամանատար` լեյտենանտի զինվորական կոչումով։
2016թվ. ապրիլի 1-ի` լույս 2-ի գիշերը թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հայկի տանկի անձնակազմի անդամներն էին Նորիկ Գասպարյանն ու Վահե Զաքարյանը։ Առաջադրանք ստանալով նրանց անձնակազմն անցել էր իրականացնելու առաջադրանքը, որի ընթացքում և խոցվել է։

Այդ ընթացքում տարբեր ու իրար հակասող լուրեր էին ասում, հուսադրում, որ հնարավոր է Հայկը ողջ լինի․ «Թեեւ ուզում էի հավատալ, որ ողջ է, բայց գիտեի, եթե ողջ լիներ՝ կզանգեր, իմաց կտար։ Ինքը ճարպիկ էր, ամեն վատ դրությունից դուրս կգար։ Մի անգամ էլ մեքենան էր վառվել, կարողացել էր դուրս պրծնել հրդեհից, բայց այս անգամ․․․»,- մի առիթով պատվել է զինվորի մայրը՝ Նարինեն:

 

Որդու հետ տիկին Նարինեն վերջին անգամ ապրիլի 2-ին է խոսել, սակայն Հայկի ձայնը սովորականի նման չէր․ «Միշտ հանգստացնում էր, ասում, որ ամեն ինչ լավ է, բայց մի տեսակ լարված էր ու անտրամադիր, ասաց՝ «հարցեր մի տուր, կզանգեմ», սպասում եմ, դե թող զանգի»,-պատմել է մայրը:

Նարինեն առաջնեկին ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին է ունեցել, 1993թ․ մարտի 29-ին, Մարտունու դպրոցի նկուղում։ «Պատերազմի ժամանակ նկուղում ծնվեց, մեծացավ ու էս պատերազմում էլ զոհվեց»,-ընդգծել է զինվորի մայրը։

Հայկը նշանված էր, երազանք էլ ուներ՝ տունը վերանորոգել ու ընտանիքի անդամների հետ ապրեր հարմարավետ տան մեջ։

Հայկ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» և ՀՀ նախագահի կողմից «Արիություն» մեդալներով։

ՖՈՏՈ. «Պատերազմի ժամանակ նկուղում ծնվեց, մեծացավ ու էս պատերազմում էլ զոհվեց». Ապրիլյան պատերազմի հերոս Հայկ Գրիգորյանը կդառնար 26 տարեկան

Be the first to comment on "ՖՈՏՈ. «Պատերազմի ժամանակ նկուղում ծնվեց, մեծացավ ու էս պատերազմում էլ զոհվեց». Ապրիլյան պատերազմի հերոս Հայկ Գրիգորյանը կդառնար 26 տարեկան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ