Անցավ ուղիղ 1 տարի․․․Քայլարշավ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի․ Վարչապետ Փաշինյանը այս առնչությամբ քիչ առաջ գրառում է կատարել

 

Ուղիղ 1 տարի առաջ այսօր ժամը 12-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն էր Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխումը։

 

Նիկոլ Փաշինյանը արեց իր առաջին քայլը, որով ազդարարվեց Գյումրուց Երևան 14-օրյա քայլարշավի մեկնարկը։

 

14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը պետք է անցնեին միայն քայլելով, կկատարեն շուրջ 300 հազար քայլ՝ լինելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում

և ապրիլի 13-ին հասնելով Երևան՝ ժամը 18։30 Ազատության հրապարակում հանրահավաքով ազդարարվելու էր քայլարշավի ավարտը։

Այս առնչությամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ տեսանյութ է տեղադրել իր էջում և գրել․

Մեկ տարի առաջ՝ այս օրը:

Ես անում եմ #ԻմՔայլըԳյումրիի Վարդանանց հրապարակից սկսում եմ 14-օրյա քայլարշավ դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ ընդդեմ Սերժի ու ՀՀԿ-ի։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 31 марта 2018 г.

Անցավ ուղիղ 1 տարի․․․Քայլարշավ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի․ Վարչապետ Փաշինյանը այս առնչությամբ քիչ առաջ գրառում է կատարել

Be the first to comment on "Անցավ ուղիղ 1 տարի․․․Քայլարշավ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի․ Վարչապետ Փաշինյանը այս առնչությամբ քիչ առաջ գրառում է կատարել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ