«Արցախը Ալիևին պետք չէ, նրան պետք է սառը կոնֆլիկտը». Լապշին

 

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի Վիեննայում կայացած հանդիպմանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Նա նշել է, որ բանակցային գործընթացը, ըստ էության, առայժմ ոչ մի փոփոխության չի ենթարկվել և Փաշինյան-Ալիև հանդիպումն առայժմ ոչինչի չի կարող փոխել.

«Առայժմ ոչինչ չի փոխվել: Այն ստատուս քվոն, որ հիմա կա, Իլհամ Ալիևին ձեռնտու է։ Նա դրա շնորհիվ պահպանում է իր իշխանությունը։ Նա իր երկրում թշնամանք է հրահրում հայերի նկատմամբ ու ամեն ինչ բարդում հայկական կողմի վրա։ Ալիևին Արցախը պետք չէ, նրան պետք է այս սառը կոնֆլիկտը։ Արցախում ստեղծված իրավիճակը ես կնմանեցնեի Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտին։  Ինչպես Իսրայելը երբեք չի զիջի Երուսաղեմը, այդպես էլ Հայաստանը երբեք Ադրբեջանին չի տա Արցախը»,- ասել է Ալեքսանդր Լապշինը։

 

 

Ըստ նրա՝ Արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը խոչընդոտում են Ադրբեջանի իշխանությունները։ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, բայց, ըստ բլոգերի, փոխզիջումների հակամարտող կողմերը չեն գնա։ Ադրբեջանի նախագահը, ըստ Լապշինի, վախենում է Արցախի խնդրի կարգավորման ճանապարհին կորցնել իշխանությունը։ Իշխանափոխությունն Ադրբեջանում՝ սա այն պայմանն է, որի դեպքում բլոգերը նորից կայցելի այդ երկիր։

https://www.shantnews.am/news/view/328873.html

Be the first to comment on "«Արցախը Ալիևին պետք չէ, նրան պետք է սառը կոնֆլիկտը». Լապշին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ