111-ամյա բրիտանացին կիսվել է երկարակեցության իր գաղտնիքներով

 

Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակիչը՝ 111-ամյա Բոբ Ուեյթոնը պատմել է երկարակեցության իր գաղտնիքների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sky News-ը:

Նա պատմել է, որ այս տարիքին է կարողացել հասնել, քանի որ ամեն կերպ խուսափել է մահից:

«Բոլորի նման ես էլ ունեցել եմ վախեր, մրսածություն, գրիպ, երկու, թե երեք վիրահատություն եմ տարել»,- ասել է Բոբը՝ նշելով, որ տեսակով մարտիկ է, այդ իսկ պատճառով դեռևս շարունակում է ապրել:  «Բացի այդ, օգնում է շիլան, ինչպես նաև աշխատանքը, որը հաճույք է պատճառում»,- ասել է նա:

 

Նախկին ուսուցիչ և ինժեներ Բոբ Ուեյթոնը մինչև հիմա փայտե իրեր է պատրաստում ու վաճառում է դրանք: Նա անձամբ է գնում գնումների՝ «Բոբ՝ 111 տարեկան» գրությամբ պաստառով:

Տղամարդն ունի երկու որդի և մեկ աղջիկ, տասը թոռ և 25 ծոռ: Նա հայտնել է, որ չի սիրում իր անձի նկատմամբ ավելորդ ուշադրություն բևեռել: Ուեյթոնն անգամ խնդրել է իր ծննդյան տոնին թագուհի Ելիզավետայից շնորհավորական բացիկներ ուղարկել:

Նրա խոսքով՝ ինքը մտադիր էր կանգ առնել 111-ի վրա, սակայն այժմ մտածում է ապագայի մասին:

 

https://armenpress.am/arm/news/969573.html

Be the first to comment on "111-ամյա բրիտանացին կիսվել է երկարակեցության իր գաղտնիքներով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ