Արցախը մեզ համար հայրենիք է, Ադրբեջանի համար՝ տարածք, պատերազմով ելքը չի բացառվում. քաղաքագետ

 

Բանակցային գործընթացում չի եղել բեկում, չի եղել հեղափոխություն, բայց սկսում է մի պրոցես, որը թույլ է տալիս խոսել միմյանց հետ, լսել միմյանց տեսակետները, օրակարգերը: Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպմանն այդպես է գնահատել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կողմերի հանդիպման և նրանց կողմից արված հայտարարություններ շուրջ ArmDay.am-ը զրուցել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ:

 

-Պնր. Օրդուխանյան, ինչպե՞ս կմեկանբանեք նախօրեին Նիկոլ Փաշինյանի և  Ալիևի հանդիպումը, նրանց կողմից արված հայտարարություները: Արդյո՞ք քննարկվել է Արցախը բանակցային ձևաչափ վերադարձնելու խնդիրը:

-Իշխանափոխությունից հետո Հայաստանում նաև փոխվել է մոտեցումն Արցախյան կոնֆլիկտի կարգավորման բանակցային  օրակարգի տեսանկյունից: Արցախի վերադարձը բանակցային սեղան հայկական կողմի  կարևոր պնդումն է, որը, վստահաբար, քննարկվել է նաև Ալիևի հետ հանդիման ընթացքում: Այս տեսանկյունից է, որ Փաշինյանը գրել էր, որ հեղափոխական  լուրջ բան տեղի  չի ունեցել:Սա շատ կարևոր է, քանի որ  նոր հարցադրում է մտնում պաշտոնական ձևաչափ , որը բխում է հայկական  կողմի շահերից:

 

-Արդյո՞ք քննարկվել է Արցախը բանակցային ձևաչափ վերադարձնելու խնդիրը: Արցախը բանակցային սեղան  կվերադառնա՞:

-Շատ կարևոր է բացառապես ինքնորոշման իրավունքը:Արցախի պարագայում առանց իր ձայնը լսելի դարձնելու  ինքորոշումը շատ ավելի թույլ  ձևով է ներկայացվծ լինելու և բանակցային պրոցեսում: Փաստաթղթում երեք սկզբունքները, որ կան՝  ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում, նախկին բանակցությունների  փորձը ցույց տվեց, որ  այդ երկու  դրույթները  նույն փաստաթղթում արդեն կոնֆլիկտածին  են և գործնականում էլ  2016 թվականի ապրիլինի, երրորդ կետը  չաշխատեց: Առաջին երկու  թեզերը մերժեցին երրորդը և տեղի ունեցավ Ապրիլյան քառօրյան: Այս պարագայում Արցախի վերադարձը բանակցային սեղան շատ տրամաբանական է, քանի որ տեսնում ենք, որ Ադրբեջանի վարած  քաղաքականությունը մինչև այս թեզի շրջանառումը հայկական կողմի շատ ավել ուժային էր, ագրեսիվ է և դրա պրակտիկ օրինակներին մենք բազմիցս ականատես ենք եղել:

 

-Ալիևը հանդիպումից հետո հայտարարել էր, որ բանակցային գործընթացում ձևաչափի փոփոխություն չի լինի: Որքանո՞վ է հավանական պատերազմի միջոցով Արցախյան հարցի լուծումը: 

-Դրական է, որ հայակական դիրքերը  ամրապնդվում են  նաև այս բանակցային գործնթացում սակայն մենք պետք է մեկ բան շատ լավ հասկանանք, որ Արցախի հարցը  դեֆակտո ժողովուրդը լուծել է:  Արցախը հայկական վերահսկողության տակ է և՛ տարածապես, և՛ այլ առումներով, և այստեղ շատ կարևոր էր հենց այս  ինքնորոշված իրավունքի ճանաչման հարցի բարձրացումը:  Արցախի վերադարձը արդեն ինքնորոշված իրավունքի  ճանաչման առաջին քայլն է, այլ հարց է թե Ադրբեջանը կընդունի թե ոչ, բնական է, որ առաջին հատվածում մերժելու է դա, սակայն  դա չի բխում նրանց շահերից: Չ ի կարելի բացառել խնդրի  պատերազմով ելքը:

-Մենք բազմիցս դրա ականատեսն եղել   ենք, որի վերջին ապացույցն էլ Ապրիլյան պատերազմն էր:  Նույսնիսկ այդ օրերին շատերը լուռ  սպասում էին, թե կողմերից որն է ավելի շահեկան վիճակում գտնվելու  հետո նոր ինչ-որ հայտարարություն տարածեն:

Այ պարագայում ԱՄՆ-էր, որը շատ արագ արձագանքեց և CNN-ը հարցազրույց  վերցրեց Արցախի ԱԳՆ-ից հետո՝ Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Միջազգային լայն տարածում ունեցող լսարանում  Արցախի  ձայնը լսելի դարձրեց: Շատ կարևոր է, որ  լեգիտութություն հաղորդվեց: Դեֆակտո  այս պետությունը գոյություն ունի իր կայացած ենթակառուցվածքներով: Խնդիրը սահմանափակվում է  իրականությունը  ճանաչելով:

-Փաշինյանի և Ալիևի  հանդիպումից  հետո կարելի՞ է ժամանակավորապես հանգիստ լինել, որ սահմանում իրավիճակը չի սրվի, իչպես եղել է նախորդ հանդիպումների ժամանակ:

-Ադրբեջանի հետ  բանակցային պրոցեսում մենք սահմանում  ամրությունն ու զգուշավորությունը  պետք է բարձր մակարդակի վրա պահենք  քանի որ չկա որևէ երաշխիք,որ Արդբեջանը չի գնալու այն սադրանքներին, որոնցում նա վարպետ է: Բաց մենք այժմ մի կողմից  դիվանագիտական կորպուսով հարցը պետք է ամրացնենք հայանսպաստ դաշտ տեղափոխենք, և նաև նույնը անեն սահմանում, քանի որ դա մեզ համար հայրենիք է, իրենց համար՝ տարածք: Բավականին լուրջ տարբերություն է դա:Ցանկացած հարմար առիթի դեպքում Ադրբեջանը կգնա սադրանքների, մենք պետք է դրան պատրաստ լինենք:

http://armday.am/post/80134/artsakhy-mez-hamar-hajreniq-e-adrbejani-hamar-taratsq-paterazmov-elqy-chi-batsarvo-m-qaghaqaget

Be the first to comment on "Արցախը մեզ համար հայրենիք է, Ադրբեջանի համար՝ տարածք, պատերազմով ելքը չի բացառվում. քաղաքագետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ