Վարչապետի որդու համար կարտոֆիլ կլպեն ու ավել անելը զապադլո չի. Փաշինյան

 

Եթե ես, լինելով ՀՀ վարչապետ, կռանում եմ Երեւան քաղաքի կենտրոնում, ծնկաչոք ծխախոտի ծխուկներն եմ հավաքում, իմ տղան ծառայելից պետք է ավելը վերցնի ու մաքրի իր զորամասի տարածքը: Այդ մասին այսօր՝ մարտի 29-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ավստրիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

 

«Վերջերս ես հանձնարարեցի, որ ինձ գաղտնի տեղեկանք տան, թե ինչպես է իմ որդին ծառայում բանակում: Շատ ուրախացա, տեսնելով զեկույցը, որ նա բոլոր աշխատանքներին մասնակցում է, բոլոր աշխատանքներին, առանց բացառության, այդ թվում նաեւ զորամասը մաքրելու աշխատանքներին, որովհետեւ, եթե ես, լինելով ՀՀ վարչապետ, կռանում եմ Երեւան քաղաքի կենտրոնում, ծնկաչոք ծխախոտի ծխուկներն եմ հավաքում, իմ տղան ծառայելից պետք է ավելը վերցնի ու մաքրի իր զորամասի տարածքը: Եվ դա իր հարամար պետք է լինի ոչ թե նվաստացուցիչ, դա իր համար պետք է լինի հպարտանալու առարկա»,- ասաց վարչապետը:

 

Նա հույս հայտնեց, որ լսելով այդ ամենը, ուրիշ զորամասերում այս ամենի մասին կլսեն ու հետեւություն կանեն. «Հույս ունեմ, կսեն, որ վարչապետի որդու համար կարտոֆիլ կլպելը զապադլո չէ, ավել անելը զապադլո չէ, կոկիկ լինելը զապադլո չէ, ուրիշների նկատմամբ հարգանքով լինելը  եւ լինել շարքային ծառայող, բուն եւ փոխաբերական իմաստով, ամոթ չէ, ընդհակառակը հպարտություն է»:

 

Be the first to comment on "Վարչապետի որդու համար կարտոֆիլ կլպեն ու ավել անելը զապադլո չի. Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ