Կոնստանտին Օրբելյանն աշխատանքից ազատվել է հայերենին չտիրապետելու պատճառով. մանրամասներ

Կոնստանտին Օրբելյանը ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից:

Armdaily.am-ի հետ զրույցում Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն ասաց, որ մաեստրոն օրենքի խախտումով է նշանակաված եղել տնօրենի պաշտոնում:

«Նախ չի տիրապետում հայերենին, իսկ Լեզվի մասին օրենքում ասվում է, որ բոլոր պետական կազմակերպություների ղեկավարները պետք է պարտադիր տիրապետեն գրական հայերենին: Երկրոդը՝ նրան տնօրենի պաշտոնում նշանակվելու հրամանը եղել է ավելի շուտ, քան այդ պաշտոնում նշանակելու համար կառավարության որոշման փոփոխությունը ուժի մեջ է մտել: Եվ երրորդը՝ մենք մի քանի ամիս է զբաղված ենք այդ հարցերով: Եվ փաստաբանների պալատից, և նախագահի աշխատակազմից, և վարաչապետի անձնակազմից դիմում էին մեզ՝ասելով, որ այսպիսի խախտումներ կան»,- ասաց Ղարիբյանը:

Վերջինս  նշեց, որ Մշակույթի նախարարությունը նույն հարցով դիմել է Արդարադատության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի պարզի՝ արդյո՞ք գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստեղծագործական է, թե ղեկավար պաշտոն:

«Մինչև հիմա մեկ անձը զբաղեցրել է այդ երկու պաշտոնները՝ կարծելով, որ դա ստեղծագործական է: Բայց պարզվեց, որ դա ղեկավար պաշտոն է:Պարոն Օրբելյանը զբաղեցնում է միանգամից 3 պաշտոն՝ տնօրենի, գեղարվեստական ղեկավարի և դիրիժորի լիարժեք հաստիքներ: Դա օրենքի կոպիտ խախտում է»,- ասաց Մշակույթի նախարարի պարտականություններ կատարողը:

Նա նաև նշեց, որ մի հուլիս ամսից մի քանի անգամ հանդիպել է մաեստրոյի հետ, զրուցել և տեղեկացրել խնդրի մասին: Օրբելյանը սկզբում համաձայնել է հրաժարական տալ, սակայն հետո կտրականապես հրաժարվել: «Մենք անընդհատ նամակագրության մեջ ենք եղել, և ես բացատրել եմ, որ լավ կլինի Օրբելյանը հրաժարվի տնօրենի պաշտոնից և մնա գեղարվեստական ղեկավար»,- ասաց Նազենի Ղարիբյանը:

Ինչ վերաբերում է թատրոնի տնօրենի պաշտոնին, ապա 6 ամսյա ժամկետում կկազմակերպվի մրցույթ և կընտրվի նոր տնօրեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/18811.html?lang=hy

Be the first to comment on "Կոնստանտին Օրբելյանն աշխատանքից ազատվել է հայերենին չտիրապետելու պատճառով. մանրամասներ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ