Ձեռքիս դողն ու ոտքիս ձգվելը անցնի՝ մեջումեջ մեկական ամսով գնալու եմ պոստ պահեմ, իսկ եթե հանկարծ նորից կռիվ սկսվի, առաջինը ես եմ հասնելու սահման

 

Այս հրաշալի տղան Գասպարյան Հովիկն է, Մասիսից: Նա հրաժարվել է ավագ եղբոր զորամասում՝ Վարդենիսում ծառայելու հնարավորությունից, գնացել է Արցախ, որ, իր բառերով ասած, պահի ամենավտանգավոր պոստերը: 2016 թվականի ապրիլի 1-ին նրա ծննդյան 19-ամյակն էր, հաջորդ օրը…Այն, ինչ պատմում է նա հաջորդ օրվա մասին, սարսռալու աստիճանի հուզիչ է, բայց նրա աչքերը անասելի տխրում են հատկապես այն ժամանակ, երբ ասում է.
— Չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ ցավ է զգում հոգիդ, երբ քո դիրքում թուրքեր են քայլում, և դու այդ ամենին նայում ես հեռվից…

Թոքը ծակած գնդակից վիրավորված, յոթօրյա կոմայից հետո հազիվ փրկված տղային, բնականաբար, թույլ չեն տալիս շարունակել ծառայությունը, ուշադրություն չդարձնելով դիրք վերադառնալու նրա ցանկությանը: Բայց նա Քառօրյա կռվից 3 տարի անց ասում է.
— Ձեռքիս դողն ու ոտքիս ձգվելը անցնի՝ մեջումեջ մեկական ամսով գնալու եմ պոստ պահեմ, իսկ եթե հանկարծ նորից կռիվ սկսվի, առաջինը ես եմ հասնելու սահման:

 

Հերոս զինվորի հետ երեկ եմ հանդիպել: Մինչև հոդվածն ամբողջությամբ կհրապարակեմ, նայեք, սիրեք, հպարտացեք…Սա Մենք ենք, սա մեր ԱԶԳԱՅԻՆ ԿԵՐՊՆ Է…

Այս հրաշալի տղան Գասպարյան Հովիկն է, Մասիսից: Նա հրաժարվել է ավագ եղբոր զորամասում՝ Վարդենիսում ծառայելու…

Опубликовано Gayane Poghosyan Четверг, 28 марта 2019 г.

 

Be the first to comment on "Ձեռքիս դողն ու ոտքիս ձգվելը անցնի՝ մեջումեջ մեկական ամսով գնալու եմ պոստ պահեմ, իսկ եթե հանկարծ նորից կռիվ սկսվի, առաջինը ես եմ հասնելու սահման"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ