Ստեփանավանի գյուղերից մեկում շատ մեծ հոր են գտել՝ կճուճներով ու խաչքարով

 

Արփի Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստեփանավանի գյուղերում մարդիկ դուրս են գալիս իրանց բակի հողը փորելու, որ կանաչի-մանաչի ցանեն, ակամայից հնագետ են դառնում։)))) Լուրը ինձ հայտնած մարդուն հարցնում եմ՝ երեւի տան հիմք են փորելիս եղել, ասում ա՝ չէ, ամեն տարի էլ ինչ-որ բաներ գտել են, բանի տեղ չեն դրել։))

Բայց հիմա քարը մի կողմ են տարել ու տակից շատ մեծ հոր ա բացվել կճուճներով։ Դատելով նկարագրածից՝ նախաքրիստոնեական թաղում ա, չնայած ասում ա՝ խաչքար էլ կա։ Ամենայն հավանականությամբ մի դամբարան չի։ Հիմա ասում ա՝ ո՞ւմ դիմենք, որ գան պեղեն։)) Ում դիմելը մի հարց է, մի ուրիշ հարց էլ արժեքավոր արտեֆակտերը համայնքի տարածքից դուրս չթողնելն է, որ համայնքապետարանը որպես հարց չի ձեւակերպում։

Երեւանը պիտի դադարի թալանել մարզերը։ Լոռի բերդի դամբարանադաշտը բացառիկ է իր շերտերի բազմազանությամբ ու հնագիտական նյութի ամբողջականությամբ, բայց Ստեփանավանի թանգարանում խղճուկ ցուցանմուշներ են։ Համայնքը էս հարցը պիտի շատ հստակ ձեւակերպի։ Առիթ էր, ասեցի»:

https://www.armdaily.am/news/18746.html?lang=hy

Be the first to comment on "Ստեփանավանի գյուղերից մեկում շատ մեծ հոր են գտել՝ կճուճներով ու խաչքարով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ