Հռոմի Պապը բացատրել է, թե ինչու է ձեռքը հեռացնում, երբ մարդիկ փորձում են համբուրել իր մատանին

 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բացատրել է, թե ինչու է հեռացնում ձեռքը, երբ մարդիկ փորձում են համբուրել իր մատանին: Պապի խոսքերը փոխանցել է Վատիկանի մամլո քարտուղար Ալեսանդրո Ջիզոտին, հաղորդում է Associated Press-ը:

Ինչպես նշվել է, Կաթոլիկ եկեղեցու ղեկավարը վախենում է մանրէների տարածումից: Այն օրը, երբ հավատացյալները նկատել են նրա անսովոր պահվածքը, նրան մեծ թվով մարդիկ են մոտեցել:

«Հայր Սուրբն ասաց ինձ, որ դրդապատճառը շատ պարզ է՝ հիգիենան»,- նշել է Ջիզոտին:

 

Նա հավելել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վախենում է ոչ թե իր, այլ մարդկանց համար:

https://www.1in.am/2531895.html

Be the first to comment on "Հռոմի Պապը բացատրել է, թե ինչու է ձեռքը հեռացնում, երբ մարդիկ փորձում են համբուրել իր մատանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ