Այս անգամ մեր առաջնորդը Սերժ Սարգսյանը չէ, իշխանությունների թիկունքին ողջ ժողովուրդը կա, կա վստահության մթնոլորտ

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ ԿայծՄինասյանը (Ֆրանսիա):

Պարոն Մինասյանմարտի 29-ին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևըկլինեն Վիեննայում։ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան ԴերԲելենը մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ կունենաՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիևի հետՉի բացառվումոր հենց Վիեննայում էլ տեղիունենա ՓաշինյանԱլիև հանդիպումը։ Ի՞նչ ակնկալիքներ կան այդհանդիպումից։

 

-Ես կարծում եմ, որ տեղի է ունենալու հստակեցումների հանդիպում։ Նախ՝ ավելի լավ է հանդիպել, խոսել, քան չհանդիպել և կրակել։

Այսօրվա պայմանները մի փոքր մտահոգիչ են, որովհետև, կարծես թե, փակուղային գործընթացի մեջ ենք, և այդ փակուղուց դուրս գալու ելքը չի երևում։ Փաշինյանն այսօր նոր մարտահրավեր է հղում թե՛ Մինսկի խմբին և թե՛ Ադրբեջանին՝ ասելով կա՛մ միացում, կա՛մ ճանաչում։ Կամ ինձ կընդունեք որպես Ղարաբաղի ներկայացուցիչ, բայց ղարաբաղցիները ինձ պետք է ընտրեն, դա նշանակում է, որ գնում ենք դեպի միացում, Ստեփանակերտում տեղի ունեցած համատեղ անվտանգության խորհրդի նիստը, կարծես թե, հենց այդ տրամաբանությամբ էր։ Վստահաբար Ադրբեջանն ասելու է՝ ո՛չ:

Похожее изображение

Կամ սա է կամ էլ մյուս տարբերակը՝ Ղարաբաղը վերադառնում է բանակցությունների սեղանի շուրջ, և Ադրբեջանը բանակցում է հենց Ղարաբաղի հետ։ Վստահաբար Ադրբեջանը դարձյալ ասելու է՝ ո՛չ։

 

Ես միշտ շեշտը դնում եմ այն փաստի վրա, որ զինադադարից ի վեր (1994) ադրբեջանցիները հասել են իրենց ուզածին՝ առանց որևէ զիջման գնալու, մենք ամեն ինչ տվել ենք՝ Լևոնն ուզում էր տալ տարածքները, Ղարաբաղը դնել ինքնավար Ադրբեջանի մեջ, Քոչարյանը ստորագրեց Մադրիդյան սկզբունքները, իսկ Սարգսյանն ուզում էր դրանք իրագործել։ Ուզում եմ ասել, որ երեք նախագահներն ունեին պարտվողական կեցվածք, իսկ այժմ այդ էջը փակված է։ «Ռոբերտ-Լևոն-Սարգսյան» կամ «Լևոն-Սերժ-Քոչարյան», կամ «Սերժ-Ռոբերտ-Տեր-Պետրոսյան» (միտումնավոր եմ այսպես ասում) պարտվողական կեցվածք ունեին. 

Картинки по запросу քոչարյան սերժ լևոն

Դիվանագիտության մեջ կարևոր միջնորդները՝ երեք համանախագահները ընդհանրապես ճնշում են գործադրում ավելի թույլ ու պարտվողական օղակին։ Երկու վայրկյան անկեղծ և տրամաբանական խոսենք։ Եթե 25 տարվա մեջ իբրև արդյունք ունենք այդ պարտվողական Մադրիդյան սկզբունքները, որ շատերի համար կապիտուլյացիայի նման փաստաթուղթ է, ինչո՞ւ այդքան մեծ մարտական հաղթանակ ունեցանք 1994-ին։ Այդ զոհողությունները Մադրիդյան սկզբունքների համա՞ր էին, սա՞ է մեր եռյակ Լևոն-Ռոբերտ-Սերժի ցույց տված արդյունքը։

Քանի որ հայերը մինչև 2018 թվականը հենց այդպիսի կեցվածք ունեին, այդպես էլ վարվում էին։ Եթե հիշում եք, 2010 թվականին Սերժ Սարգսյանը, որպես նախագահ, ԵԱՀԿ տարվա ժողովին հայտարարեց, որ եթե Ադրբեջանը շարունակի իր սադրանքներն ու դիվերսիոն գործողությունները Ղարաբաղի դեմ՝ մենք կճանաչենք Ղարաբաղի անկախությունը։ Ի՞նչ եղավ հետո, դադարեցրեց Ալի՞ևը, չեղա՞վ քառօրյա պատերազմը, Սերժ Սարգսյանը ճանաչե՞ց Ղարաբաղի անկախությունը։

Картинки по запросу քոչարյան սերժ լևոն

 

Երբ քո նախագահն իր խոսքի տերը չի լինում, ինչո՞ւ եք ուզում, որ ադրբեջանցիները հարգեն քեզ։ Ինչո՞ւ ես ուզում, որ Մինսկի խմբի համանախագահները հարգեն քեզ. Օրինակ՝ Ֆրանսիայում ֆրանսիացի դիվանագետները ծիծաղում են՝ լսելով Լևոն, Ռոբերտ կամ Սերժ անունները։

 

Ինչ վերաբերում է Ադրբեջանինադրբեջանցիները միայն ու միայն հարգում են ուժի հարաբերությունները, ուրիշ ոչ մի բան։ Ես չեմ ասում, որ մեր բոլոր դիվանագետները անմակարդակ էին, նրանք հետևում էին նախագահների ասածին, բայց մեր բոլոր նախագահները պարտվողական դիրքորոշում են ունեցել, հետևաբար, ինչո՞ւ էին ուզում, որ ադրբեջանցիները մեզ հարգեն. նույնիսկ Ստեփանակերտի օդանավակայանը կառուցեցին, բայց չեն գործարկել։ Զարմանալի բան չկա, որ ադրբեջանցիները նման կեցվածք ունեն։

Похожее изображение

Երբ ընդունում ես, որ քեզ ապտակ են տալիս, ոչ մի կերպ չես պատասխանում՝ կոշտ ձևով, քեզ կշարունակեն խփել։ Ես ասում եմ և պնդում, որ 2018 թվականին նոր հանգրվան է բացվել, Լևոն-Ռոբերտ-Սերժ մտածելակերպ այլևս գոյություն չունի, կա նոր մտածելակերպ, նոր գործելակերպ և նոր գաղափարներ։ Ադրբեջանցիներն ու միջնորդները գտնվում են նոր խաչմերուկի առջև՝ կա՛մ Ղարաբաղը միանում է Հայաստանին, կա՛մ վերադառնում բանակցությունների սեղանին։

 

Դուք նշեցիքոր հանդիպելն ավելի լավ էքան կրակելը։ Բայցարդյո՞ք այս հանդիպումը կարող է երաշխիք լինելոր Ալիևը նորից չի դիմի ռազմական գործողություններիչէ՞ որ 2016-ից առաջ էլբանակցությունները դադարեցված չէին։

-Մինսկի խմբի 23 տարվա ընթացքում պրոցեսը հիմքի վրա դրվեց, Մադրիդյան սկզբունքները մշակվեցին, բայց արդյունքը եղավ քառօրյա պատերազմը։ Մենք արձանագրում ենք այդ արդյունքը։ Նույնիսկ քառօրյա պատերազմից հետո, երբ ի հայտ եկան Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, արդյո՞ք որևէ բան փոխվեց, ո՛չ։ Ուրեմն սա նշանակում է, որ մենք գնում ենք դեպի փակուղի, բայց այդ փակուղին մենք չենք ստեղծել։

Մենք քաջալերեցինք, ասացինք՝ զիջումների, փոխզիջումների ենք պատրաստ, բայց Ադրբեջանը ոչինչ չզիջեց։ Իրենց համար պատերազմը վերջացած չէ, կա միայն զինադադար, իսկ եթե գնալու են դեպի պատերազմ, պետք է շատ լավ մտածեն։ Այս անգամ մեր առաջնորդը Սերժ Սարգսյանը չէ, իշխանությունների թիկունքին ողջ ժողովուրդը կա, կա վստահության մթնոլորտ։

Նույնիսկ նախկին իշխանություններն են խոստովանում հիմա, որ մենք շատ հեռուն ենք գնացել պարտվողական, թույլ դիվանագիտություն մշակելով։ Եթե միջնորդները չեն կարողանա կանխել պատերազմը, ու Ադրբեջանը գնում է դեպի պատերազմ, ապա թող լավ մտածեն, որովհետև Ադրբեջանի իշխանությունները զորավոր չեն։ Սա ստվարաթուղթ պետություն է: Իշխանության և հասարակության միջև փոխվստահություն չկա։ Պատերազմ սկսելը մեծ պատասխանատվության տակ կդնի Ալիևին, հակահայ լինելը շատ հեշտ է, հայհոյելը հեշտ է, բայց մեզ հաղթելն այդքան էլ հեշտ չէ, և պատերազմ սկսելը հեշտ բան չէ, ե՞րբ է սկսելու, ե՞րբ է վերջանալու պատերազմը։

Похожее изображение

Անկասկած, Փաշինյանի հանդեպ կա այդ վստահությունը, ևհնարավոր պատերազմի դեպքում ժողովուրդն առանց մի վայրկյանմտածելու կկանգնի իր կողքինբայց արդյո՞ք կեղծ օրակարգ չէ խոսելժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին՝ այնդեպքումերբ հակառակորդը հայատյաց քաղաքականություն էվարում։

-Շատ խելացի, մարտավարական մոտեցում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը և իր շուրջ հավաքված դիվանագետները խելամիտ են գործում։

Картинки по запросу նիկոլ

Մենք ինչ-որ տեղ հույս ունենք, որ թավշյա հեղափոխությունից հետո այնտեղ էլ ինչ-որ բան կփոխվի։ Փաշինյանը դա սրտանց է ասում, նշում է, որ մենք Ադրբեջանի ժողովրդի հետ խնդիր չունենք, խնդիր ունենք Ադրբեջանի իշխանությունների հետ։ Փաշինյանի ասածներն ամենևին էլ տկարության նշան չեն, պետք է իսկապես տարանջատել իշխանությանը և ժողովրդին։ Եվ Փաշինյանն այդ տարանջատումը դնում է։

1in.am

Be the first to comment on "Այս անգամ մեր առաջնորդը Սերժ Սարգսյանը չէ, իշխանությունների թիկունքին ողջ ժողովուրդը կա, կա վստահության մթնոլորտ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ