Կանզասի նահանգապետը մարտի 27-ը հայտարարել է նահանգի և Հայաստանի համագործակցության օր

 

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՄԱԿ-ի խաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով գտնվում է ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել նաև Կանզաս նահանգ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը՝ նշելով, որ մարտի 27-ը հայտարարվել է Կանզաս նահանգի համագործակցության օր։

 

«Այսօր Դավիթ Տոնոյանի պատվիրակությանը և ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանին ընդունել է Կանզաս նահանգի նահանգապետ Լոռա Քելլին (Laura Kelly)։ Հանդիպման սկզբում Նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատար՝ գեներալ-մայոր Լի Թաֆանելլին նահանգապետ Քելլիին ներկայացրեց ՀՀ ՊՆ և Կանզաս նահանգի ռազմական համագործակցության ծրագրերը և ուղղությունները։ Հանդիպման ընթացքում նախարար Դ.Տոնոյանը շնորհակալություն հայտնեց նահանգապետին նահանգի Ազգային Գվարդիայի հետ համագործակցության բարձր մակարդակի և իրականացվող բազում նախագծերի համար։ Քննարկվեցին Կանզաս նահանգի և ՀՀ Պաշտպանության նախարարության համագործակցության հեռանկարին առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը նահանգապետ Քելլիին հանձնեց Հայ-Ամերիկյան ասամբլեայի կողմից պատրաստված պատմական նյութերի փաթեթը, որում ներկայացված էին ԱՄՆ-ի կողմից իրականացված հումանիտար առաքելությունների այն փաստերը, որոնք շուրջ 100 տարի առնչվել են Հայաստանի և հայ ժողովրդի հետ։

 

Նահանգապետ Լոռա Քելլին հայտարարեց և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցեց այդ կապակցությամբ թողարկված հռչակագիրը, որով 2019թ. մարտի 27-ը հայտարարվեց ՀՀ-ն և ԱՄՆ Կանզաս նահանգի համագործակցության օր»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։

 

https://www.haydzayn.com/am/page/kanzasi-nahangapete-marti-27-e-haytararel-e-nahangi-e-hayastani-hamagorcakcoutyan-or

Be the first to comment on "Կանզասի նահանգապետը մարտի 27-ը հայտարարել է նահանգի և Հայաստանի համագործակցության օր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ