Ես երբեք նման քայլի չեմ գնա. Սասուն Միքայելյան

 

Ադրբեջանը երբեք չի եկել բանակցությունների։ Փաշինյան-Ալիև հանդիպումը բանակցություններ չեն, այլ քննարկումներ՝ հետագայում բանակցային սեղանի վերադառնալու մասին։ Անդրադառալով Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը՝  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

«Միշտ ասել եմ, որ մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք։ Սրան գումարած Ադրբեջանը նոր զինատեսակներ է գնում, իսկ մենք որպես իրենց հակառակորդ, պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի։ Մենք ժամ-ժամ, վայրկյան-վայրկյան պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- ասաց նա:

 

Պատգամավորը նաև անդրադարձավ Հայաստանի թեքվոնդոյի ֆեդերացիայի  նախագահի պաշտոնին հավակնելու լուրերին և նշեց, որ երբեք նման քայլի չի գնա:

«Ինձ երբեք նման բան չի հետաքրքրել, ես եկել եմ Երկրապահը կարգավորեմ, եթե, իհարկե, ընտրվեմ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո  ազատամարտիկներից շատերը ԵԿՄ նախագահի պաշտոնում տեսնում էին  ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին, սակայն վերջինս  վստահեցնու էր, որ երբեք չի դառնա ԵԿՄ նախագահ, Նա մասնավորապես նշել էր.

 

«Ես երկրապահի միության անդամ եղած ժամանակ հնարավորինս իմ ներդրումն եմ ունեցել` ԵԿՄ-ի զարգացման, մարդկանց ճիշտ գնահատման, պատերազմ անցած տղաների գործունեության ճիշտներկայացման գործում, և Սպարապետից հետո ես դուրս եկա ԵԿՄ-ից, որովհետև տեսնում էի, որ անիմաստ է: Այս Երկրապահն այն ԵԿՄ-ն չէ, որպետք է լիներ։ Ես ասել եմ իմ տեսակետը՝ ես երբեք չեմ լինի ԵԿՄ նախագահ։ Եթե խելոք լինենք, ինչպես նշեցի, ԵԿՄ-ն պետք է դառնա ակումբ, շարունակի պետական ֆինանսավորում ստանալ և այն տղաները, որ իսկապես պատերազմ են անցել և անտեսված են մնացել, մեծարելու ձև գտնենք։ Մեր աչքի առջև խեղաթյուրվում է պատմությունը, և այնպիսի մարդկանց մասին է գրվում, ովքեր կենդանի թուրք չենտեսել պատերազմի դաշտում, կամ մասնակից էլ չեն եղել պատերազմին, բայց հերոսացվում են։ Սա է իրականությունը»:

http://armday.am/post/79827/es-erbeq-nman-qajli-chem-gna-saso-n-miqajeljan

Be the first to comment on "Ես երբեք նման քայլի չեմ գնա. Սասուն Միքայելյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ