«Հիմա էլ դեմս կանգնած լիներ, էլի կկրակեի, ինձ ստորացրել են ամեն օր». երեկ զինվորին սպանել է ծառայակիցը. մանրամասներ

 

Մարտի 26-ի ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը:

 

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել զինվորի մահվան դեպքից:

Մասնավորապես, ArmLur.am-ի տեղեկություններով` Արա Առաքելյանի վրա կրակել է նույն զորամասի մեկ այլ ժամկետային զիմծառայող եւ կրակելուց հետո զորամասում հրապարակային հայտարարել է, որ Արան իրեն ճնշել է, նվաստացրել, եւ ինքը, չդիմանալով այդ վիրավորանքներին, կրակել է.

 

«Եթե հիմա էլ դեմս կանգնած լիներ, էլի կկրակեի, ինձ ստորացրել են ամեն օր»:

Զինվորը ձերբակալվել է. իրավապահները քննություն են տանում` հասկանալու համար, թե ինչ ճնշումների ու ստորացումների մասին է խոսքը:

Աղբյուր՝ ArmLur.am

Be the first to comment on "«Հիմա էլ դեմս կանգնած լիներ, էլի կկրակեի, ինձ ստորացրել են ամեն օր». երեկ զինվորին սպանել է ծառայակիցը. մանրամասներ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ