Մի մարդ գտավ թիթեռի բոժոժ: Մի օր փոքրիկ բացվածք առաջացավ: Նա նստած դիտում էր, թե ինչպես է թիթեռը պայքարում, որպեսզի դուրս հրի իր մարմինը այդ փոքրիկ անցքից: Մարդը որոշեց օգնել թիթեռին:

 

Մի մարդ գտավ թիթեռի բոժոժ: Մի օր փոքրիկ բացվածք առաջացավ: Նա նստած դիտում էր, թե ինչպես է թիթեռը պայքարում, որպեսզի դուրս հրի իր մարմինը այդ փոքրիկ անցքից: Այնուհետև, կարծես թե այն կանգ առավ ջանքեր գործադրելուց: Թվում էր, թե այն հասել էր այնտեղ, որտեղ որ կարող էր, և այլևս ի վիճակի չէր առաջ գնալ:

 

Այսպիսով, այդ մարդը որոշեց օգնել թիթեռին: Նա վերցրեց մկրատը և կտրտեց բոժոժի մնացած մասը: Թիթեռն այնուհետև հեշտությամբ դուրս թռավ: Բայց այն ուներ ուռած մարմին և փոքրիկ` դողացող թևեր:

Այդ մարդը շարունակում էր դիտել թիթեռին, քանի որ սպասում էր, որ ամեն պահ թևերը կլայնանային և կընդարձակվեին, որպեսզի կարողանային պահել մարմինը, որը կփոքրանար ժամանակի ընթացքում:

 

Դա տեղի չունեցավ: Իմիջիայլոց, թիթեռն անցկացրեց իր կյանքի մնացած մասը` ուռած մարմնով և դողացող թևերով, չորսկողմը սողալով:Այն երբեք չկարողացավ թռչել: Այն, ինչ այդ մարդը` իր բարության և շտապողականության պատճառով չհասկացավ, այն էր, որ շարժումները սահմանափակող բոժոժը և պայքարը, պահանջում էին, որ թիթեռն անցներ այդ փոքրիկ բացվածքով, որպեսզի թիթեռը մարմնից ուժ փոխանցեր իր թևերին, այնպես, որ այն պատրաստ լիներ թռիչքին, երբ որ ձեռք կբերեր իր ազատությունը բոժոժից:

Երբեմն պայքարներն հենց այն բաներն են, որ մեզ անհրածեշտ են կյանքում: Եթե կյանքը թույլ տար, որ մենք անցնեինք մեր կյանքի ուղին առանց խոչընդոտների, դա հաշմանդամ կդարձներ մեզ:

Մենք չէինք լինի այնքան ուժեղ, որքան որ կկարողանայինք լինել: Մենք երբեք չէինք կարողանա թռչել:

 

Be the first to comment on "Մի մարդ գտավ թիթեռի բոժոժ: Մի օր փոքրիկ բացվածք առաջացավ: Նա նստած դիտում էր, թե ինչպես է թիթեռը պայքարում, որպեսզի դուրս հրի իր մարմինը այդ փոքրիկ անցքից: Մարդը որոշեց օգնել թիթեռին:"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ