Ում աղոթքն է լսվում

 

Եղբայրնե՛ր իմ, մի՛ երդվեք բնավ ո՛չ երկնքի, ո՛չ երկրի և ո՛չ էլ ուրիշ որևէ բանի վրա։ Պարզապես ձեր այո-ն թող լինի՝ այո, և ոչ-ը՝ ոչ, որպեսզի չլինի թե դատապարտության ենթարկվեք։

 

Ձեզնից մեկը նեղության մե՞ջ է. թող աղոթի։ Ուրախ տրամադրության մե՞ջ է. գոհաբանական երգ թող երգի Աստծուն։ Մեկը հիվանդացա՞վ. թող կանչի եկեղեցու երեցներին, որպեսզի աղոթք անեն իր վրա և յուղով օծեն իրեն Տիրոջ անունով։ Եվ հավատով կատարված աղոթքը կբժշկի հիվանդին։ Տերը նրան ոտքի կկանգնեցնի, և եթե նա որևէ մեղք է գործել, կների նրան։ Ուրեմն, խոստովանեցե՛ք ձեր մեղքերը միմյանց և աղո՛թք արեք միմյանց համար, որպեսզի բժշկվեք. որովհետև արդարի աղոթքն ազդեցիկ է և շատ է օգնում։

 

Եղբայրնե՛ր իմ, երբ ձեզնից մեկը մոլորվի ճշմարտության ճանապարհից, և մեկ ուրիշին հաջողվի հետ բերել նրան, իմացե՛ք՝ ով մեղավորին հետ է բերում իր մոլար ճանապարհից, թե՛ նրա հոգին է փրկվում մահվանից և թե՛ թողություն է գտնում իր բազմաթիվ մեղքերից։

(Հակոբոս առաքյալի նամակը 5:12-20)

Be the first to comment on "Ում աղոթքն է լսվում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ