Իրենց իրավունքն է, ինչ ուզում են, թող անեն. Ռոդնինան Երևանում իր անվան մարզադպրոցի անվանափոխության մասին

 

Իրենց իրավունքն է, ինչ ուզում են, թող անեն: Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր, նախկինում հայտնի գեղասահորդ Իրինա Ռոդնինան Երևանում իր անունը կրող գեղասահքի դպրոցն անվանափոխելու նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Բաքվում Ռոդնինան մասնակցել է «Խոջալուի դեպքերի զոհերին» նվիրված հիշատակի երթին: Տեղեկացնենք, որ Հայաստանի խորհրդարանի և Երևանի ավագանու մի խումբ պատգամավորներ առաջարկել են վերանվանել գեղասահքի դպրոցը:

 

Ռուսարմինֆոյի հետ զրույցում Ռոդնինան ասել է, որ Բաքվում չի մասնակցել հակահայկական միջոցառմանը:

«Ես մասնակցել են քսան քանի տարի առաջ տեղի ունեցած ողբերգության հիշատակի երթին: Ամենուր, ուր մարդիկ են մահանում, ողբերգություն է: Դա չի նշանակում, որ ես ինչ-որ մեկի դեմ եմ: Մենք առհասարակ մեկի հետ բարեկամություն չենք անում մյուսի դեմ: Մեզ՝ ռուսներիս համար, հայերը, Հայաստանը ու ադրբեջանցիները, Ադրբեջանը մարդիկ են ու երկրներ, որոնք ժամանակին Խորհրդային Միության մաս են եղել», – ասել է նա:

 

Ռոդնինան նշել է իր անունով սահադաշտն է կոչվում, ոչ թե գեղասահքի դպրոցը:

Ռոդնինան ասել է, որ հանգիստ է վերաբերվում Երևանում դպրոցի անվանափոխությանը, բայց ափսոսանք է զգում այն մարդկանց համար, որոնք «հոգի ու սիրտ» են դրել շինարարությունում:

Իրենց իրավունքն է, ինչ ուզում են, թող անեն. Ռոդնինան Երևանում իր անվան մարզադպրոցի անվանափոխության մասին

Be the first to comment on "Իրենց իրավունքն է, ինչ ուզում են, թող անեն. Ռոդնինան Երևանում իր անվան մարզադպրոցի անվանափոխության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ