Պատասխան կրակով կասեցվել են հակառակորդի ինժեներական աշխատանքները. ՊՆ

Այսօր` մարտի 26-ին, ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։
Հայկական կողմից տուժածներ չկան։
https://www.lragir.am/2019/03/26/429122/

Be the first to comment on "Պատասխան կրակով կասեցվել են հակառակորդի ինժեներական աշխատանքները. ՊՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ