Տաթևացու, Խորենացու ժառանգները քննարկում են դիպլոմային-կուրսային գնելու գովազդի արգելքի հարցը․ պատգամավոր

 

Մանդակունի, Տաթևացի, Խորենացի, Որոտնեցի, Այգեկցի․ սրանք այն մեծություններն են, որոնց կրողն է հայ հասարակությունը, բայց խորհրդարանում դեռ քննարկվում է կուրսային ու դիպլոմային աշխատանքներ վաճառող կազմակերպությունների գործունեության գովազդն արգելելու հարցը։ Այս մասին այսօր խորհրդարանում նախագիծը քննարկելիս ասաց պատգամավորներից Գոռ Գևորգյանը։

 

«Մեր բուհական-կրթական համակարգում կա խնդիր, որը թույլ չի տալիս, որպեսզի մենք հպարտությամբ ասենք՝ այո՛, մենք ենք շարունակողներն այս մեծ մարդկանց, մեծ այրերի գործունեությունը։ Այո՛, մենք ենք։ Ի՞նչ ենք մենք այստեղ քննարկում», – ասաց պատգամավորը։

 

Ըստ նրա՝ գովազդի արգելման նախագծում որևէ ռիսկ չկա, և դրանով նաև լրջագույն խնդիր է լուծվում։

https://zham.am/hy/news/2557/view

Be the first to comment on "Տաթևացու, Խորենացու ժառանգները քննարկում են դիպլոմային-կուրսային գնելու գովազդի արգելքի հարցը․ պատգամավոր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ