Որ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր. Մարզպետի «պորտը տեղն են դրել»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ ուշագրավ դեպք պատմեցին՝ մարզպետներից մեկի հետ կապված։ Նա «Վիտամին» խանութից առևտուր է անելիս եղել, վաճառողը, հավանաբար, չճանաչելով, ՀԴՄ կտրոն չի խփել, և մարզպետն աղմուկ է բարձրացրել՝ զանգել է մարզի հարկային՝ պահանջել գալ և տուգանել կարգազանց բիզնեսմենին։

Այս աղմուկի վրա հայտնվել է խանութի տերը և, տեղեկանալով, թե ինչից է մարզպետը վրդովվել, հարցրել է․ «Մարզպետ ջան, համաձայն եմ՝ խախտում ենք արել, բայց որ մի քանի ամիս առաջ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր»։

 

«Մեր մարզին մարզպետ չի գալիս»,- հոգոց հանեց մեր լոռեցի զրուցակիցը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Որ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր. Մարզպետի «պորտը տեղն են դրել»

Be the first to comment on "Որ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր. Մարզպետի «պորտը տեղն են դրել»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ