Հարգանքն ու պատիվը վաստակում են ոչ թե ուժով, այլ մեծահոգությամբ. Իմաստուն առակ

 

Արծվաձագը, գլուխը բնից դուրս հանելով, նկատեց ներքևի ժայռածործորներում թռչող բազմաթիվ թռչուններ
-Մայրի՛կ, ի՞նչ թռչուններ են սրանք, — հարցրեց նա:

 

 

-Մեր բարեկամներն են, — որդուն պատասխանեց մայր արծիվը: — Արծիվն ապրում է մենության մեջ. այսպես է նրան վիճակված: Բայց լինում է, որ նա էլ է զգում շրջապատի կարիքը, թե չէ՝ էլ ի՞նչ թռչունների թագավոր: Բոլորը, ում ներքևում տեսնում ես, մեր հավատարիմ բարեկամներն են:
Մոր բացատրությունից բավարարված՝ Արծվաձագը շարունակեց հետաքրքրությամբ դիտել թռչունների ճախրանքին՝ նրանց համարելով իր հավատարիմ բարեկամները:

Հանկարծ նա ծղրտաց.
— Վա՜յ, վա՜յ, նրանք փախցրին մեր ուտելիքը:
— Հանգստացի՛ր, արծվի՛կս: Նրանք մեզնից ոչինչ չեն գողացել: Ես ինքս նրանց հյուրասիրեցի: Լսի՛ր և ընդմիշտ հիշի՛ր, թե ինչ եմ ասում: Ինչքան էլ արծիվը քաղցած լինի, նա անպայման պետք է ավարից բաժին հանի դրկից թևավորներին: Նման բարձունքներում նրանք ի վիճակի չեն կեր հայթայթել, և նրանց պետք է օգնության ձեռք մեկնել:

Ով ցանկանում է հավատարիմ բարեկամներ ունենալ, պետք է լինի բարի ու համբերատար և ուշադիր՝ ուրիշների կարիքների հանդեպ: Հարգանքն ու պատիվը վաստակում են ոչ թե ուժով, այլ մեծահոգությամբ ու կարիքավորների հետ վերջին պատառը կիսելու պատրաստակամությամբ:

Ռուսերենից փոխադրեց Աննա Սահակյանը

 

Be the first to comment on "Հարգանքն ու պատիվը վաստակում են ոչ թե ուժով, այլ մեծահոգությամբ. Իմաստուն առակ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ