Մոնտենեգրոն ապրիլի 15-ից հոկտեմբերի 30-ը ՀՀ քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ

 

Մոնտենեգրոն ապրիլի 15-ից հոկտեմբերի 30-ը Հայաստանի քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ` 30 օր ժամկետով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են Մոնտենեգրոյի CDM պորտալը:

ՀՀ քաղաքացիները կարող են 30 օր Մոնտենեգրոյում մնալ առանց վիզայի` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:

Մոնտենեգրոն ամեն տարի այդ ժամանակահատվածում սահմանում է առանց վիզայի ռեժիմ երկրում  զբոսաշրջությունն ակտիվացնելու համար:

https://armenpress.am/arm/news/968854.html

Be the first to comment on "Մոնտենեգրոն ապրիլի 15-ից հոկտեմբերի 30-ը ՀՀ քաղաքացիների համար սահմանել է առանց վիզայի ռեժիմ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ