Վճռաբեկ դատարանը խայտառակ «հիմնարկ-ձեռնարկություն է», որը պետք է լուծարել, նորից հավաքել. փաստաբան

 

Հայաստանում սխալ են հասկանում դատարանների անկախություն ասվածը. անկախությունը մեկը մյուսից անտեղյակությունը կամ ներազդելու միջոցների բացակայությունը չէ։ Հակառակը՝ դա զսպումների և հակակշիռների համակարգ է։ Հակակշիռներից ու զսպումներից մեկն էլ գործադիր իշխանության՝ դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու համար ԲԴԽ դիմելու հնարավորությունն է։

 

Այս մասին Armdaily.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար ԲԴԽ դիմելուն: Դատավորների թվում է նաև Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանը։ Աթանեսյանը նշեց, որ այս առումով խնդիր չի տեսնում և կարծում է, որ վերը նշվածը տեղավորվում է իրավունքի փիլիսոփայության մեջ։

«Ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանին, ապա սա այն դեպքերից է, որ ես ողջունում եմ պարոն Զեյնալյանին։ Կարծում եմ՝ Վճռաբեկ դատարանը պետք է փակել, լուծարել, հետո նորից ստեղծել։ Դա խայտառակ «հիմնարկ -ձեռնարկություն է», իր դերը չկատարող։ \

Բոլոր ապօրինությունները վերջանում են այստեղ։ Հուսով եմ՝ առիթը, որ պատճառ է հանդիսացել վարույթ հարուցելու՝ հիմնավոր է և տեղ կհասնի»,-ասաց նա։

https://www.armdaily.am/news/18375.html?lang=hy

Be the first to comment on "Վճռաբեկ դատարանը խայտառակ «հիմնարկ-ձեռնարկություն է», որը պետք է լուծարել, նորից հավաքել. փաստաբան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ