Նիկոլ Փաշինյանը միացավ ԵՊՀ ռեկտորի դեմ պայքարին

 

Այսօր՝ մարտի 25-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով կրթական համակարգին, խոսեց նաև այն ռեկտորների մասին, ովքեր կուսակցականացրել են ՀՀ-ում գործող բուհերը։

«Պետք է շատ հստակ ասենք՝ այն ռեկտրոները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ հստակ դիրքորոշումն է: Մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը հայտնել: Թող դռները ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, անելիք, առաքելություն»,-հայտարարեց վարչապետը։

 

Ամենայն հավանականությամբ վարչապետի կոչն ուղղված էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, ում հրաժարականին կողմ է նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահը։

«Հեղափոխությունը սկսել է այս պահանջով ու ավարտվելու է այս պահանջով, չկա տարբերակ, սա քաղաքական որոշում է ու այդ որոշումը մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ կիրականացվի, որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան», — հավելեց Նիկոլ Փաշինյանը։

 

Տպավորություն է, որ վարչապետը նույնպես ԵՊՀ 100-ամյակն առանց Արամ Սիմոնյանի է պատկերացնում և այդ ուղղությամբ փաստացի սկսել է ջանքեր գործադրել։

 

Վաչիկ Գրիգորյան

http://armday.am/post/79595/nikol-pashinjany-miatsav-eph-rektori-dem-pajqarin

 

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը միացավ ԵՊՀ ռեկտորի դեմ պայքարին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ