Վրաստան-Շվեյցարիա խաղի ժամանակ Անանիձեն փրկել է Ֆաբիան Շերի կյանքը

 

Եվրո 2020-ի ընտրական փուլի Վրաստան Շվեյցարիա խաղի դրվագներից մեկում հյուրերի ֆուտբոլիստ Ֆաբիան Շերը բախվեց մրցակցի ֆուտբոլիստ Ջեմալ Տաբիձեի հետ, ինչի արդյունքում շվեյցարացու լեզուն կուլ էր գնացել:

Մինչև բժիշկները կմտնեին խաղադաշտ, Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ժանո Անանիձեն շտապել է դեպի Շերն ու կարողացել փրկել ֆուտբոլիստի կյանքը:

 

«Ոչինչ չեմ կարողանում հիշել: Մի քանի վայրկյան ես կորցրել էի գիտակցությունս: Ցավեր եմ զգում պարանոցիս ու գլխիս հատվածում», – ասել է Շերը:

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տաբիձեն էլ, իր հերթին, ուղեղի ցնցում է ստացել բախումի հետևանքով:

https://www.vnews.am/vrastan-shveytsaria-khaghi-zhamanak-ananidzen-prkel-e-fabian-sheri-kyanky/

Be the first to comment on "Վրաստան-Շվեյցարիա խաղի ժամանակ Անանիձեն փրկել է Ֆաբիան Շերի կյանքը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ