Պահքի խոհանոց. Բրոկոլիով և կարտոֆիլով կոտլետ

 

Բաղադրամասերը՝

կարտոֆիլ — 500 գր (խաշած)

բրոկոլի — 300 գր

ալյուր — 50 գր

քունջութ — 50 գր

սոխ կանաչ — 100 գր

սամիթ — 100 գր

աղ — ըստ ճաշակի

բուսայուղ

 

Պատրաստման եղանակը՝

Բրոկոլին լցնել եռացած ջրի մեջ, 5 րոպե թողնել, ապա քամել ու կտրատել։ Խաշած կարտոֆիլը վերածել պյուրեի։ Մեծ ամանի մեջ լցնել կարտոֆիլը, բրոկոլին և աղը և խառնել։ Կանաչ սոխն ու սամիթը մանրացնել, լցնել կարտոֆիլով և բրոկոլիով զանգվածի մեջ և կրկին խառնել։ Պատրաստի զանգվածից գնդեր ձևավորել։ Ալյուրն ու քունջութը խառնել և գնդիկները թաթախել խառնուրդի մեջ։ Գնդիկները տապակել բուսայուղով թավայի մեջ:

Բարի ախորժակ:

https://www.haydzayn.com/am/page/pahqi-xohanoc-brokoliov-e-kartofilov-kotlet

Be the first to comment on "Պահքի խոհանոց. Բրոկոլիով և կարտոֆիլով կոտլետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ