ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՇՔԵՂ ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ Է.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

 

Գյումրու «Կումայրի» արգելոցի տարածքում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից կառուցվող հյուրանոցն ամբողջությամբ պատրաստ է: Այն չափազանց շքեղ է ե՛ւ դրսից, ե՛ւ ներսից: Մեր տեղեկություններով, հյուրանոցում աշխատանքի տեղավորվելն այնքան էլ հեշտ չէ, քասթինգ  է անցկացվում, ընտրում են փորձառուներին:   Նշենք, որ երկհարկանի շենքը  պահպանել է պատմական ֆասադը եւ   ամբողջությամբ համապատասխանում է քաղաքին:

 

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը՝ Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքը տուրիզմի գոտու վերածելու  նպատակով 500հզր դոլարով գնեց քաղաքի  հին ռեստորաններից մեկը՝ «Ջրահարսը»  եւ կառուցեց այդ շքեղ  համալիրը, որը նրա մյուս երկու ռեստորանների  նման կոչվում է  «Ֆլորենս»։

Ռեստորանի քանդակապատ նկուղը ծառայելու է որպես պանդոկ, որտեղ հնչելու է երաժշտություն։ Իսկ երկու հարկերը ծառայելու են որպես ռեստորան: Գյումրիում արդեն իսկ վստահ են, որ «Ֆլորենս»-ում գներն այնքան էլ մատչելի չեն լինելու, քանի որ սպասարկումը յուրահատուկ է լինելու :։

https://hraparak.am/post/1025974857

Be the first to comment on "ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՇՔԵՂ ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ Է.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ