Խոնարհումս քեզ, Հա՛յ Զինվոր. Մենք ամուր և հպարտ ենք ՔԵԶՆՈՎ… ARTYOM AYRUMYAN — ARTUR BOBIKYAN — HOPE / Եղնիկների կածանը, Սաունդթրեք Երժշ.՝ Արթուր Բոբիկյան Ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան

Խոնարհումս քեզ, Հա՛յ Զինվոր. Մենք ամուր և հպարտ ենք ՔԵԶՆՈՎ…

ARTYOM AYRUMYAN — ARTUR BOBIKYAN — HOPE

/ Եղնիկների կածանը,

Սաունդթրեք Երժշ.՝ Արթուր Բոբիկյան

Ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան

Խոնարհումս քեզ, Հա՛յ Զինվոր.Մենք ամուր և հպարտ ենք ՔԵԶՆՈՎ…ARTYOM AYRUMYAN — ARTUR BOBIKYAN — HOPE / Եղնիկների կածանը, ՍաունդթրեքԵրժշ.՝ Արթուր Բոբիկյան Ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան

Опубликовано Artyom Ayrumyan Воскресенье, 1 апреля 2018 г.

 

Տարօրինակ, խավար գիշեր,
Ու չէին փակվում մոր աչքերը,
Կարծես մեկը նրան հուշեր
Որ վերջինն էր այդ գիշերը։
Տարօրինակ, անիծված մութ,
Ու իր որդու ասած սուտը,
Թե «Ամեն ինչ լավ է, մամա՛,
Միայն թե դու հանգիստ մնա»։
«Ես հանգիստ եմ, ի՛մ քաջ որդի,
Բայց դու վրադ քաշիր մորթին,
Որ գործել էի գիշեր ու զօր,
Քեզ՝հանգիստ քուն, խաղաղ անդորր»։

Բայց թշնամու կրակներից
Զայրացան սուրբ հերոսները,
Ո՞վ կտանի իր մայր հողից,
Քանի դեռ կա հայ զինվորը։
Երդվեցին ու անցան մարտի,
Հայը պիտի չարին հաղթի։
Առանց վախի գնաց առաջ,
Նայեց մեկ ձախ, նայեց մեկ աջ,
Մեկ էլ ուժգին մի կրակոց….
Դիպավ որդուն, որդուն հայոց..
Մի օջախի ճրագ մարվեց,
Բայց անունը փառավորվեց։
Իսկ խեղճ մայրը՝ հույսը սրտում,
Սպասում էր իր ջահել որդուն..
Երբ իմացավ, դարձավ մի բուռ,
Անիծեց նա կյանքը այս ծուռ։
«Որդուս թողեք, թող հաց ուտի,
Վրան գցեք այդ հաստ մորթին»։

Լալահառաչ եկավ ծնկի,
Ու շշնջաց, «Տե՛ր իմ, փրկի՛ր,
Փրկի՛ր՝ հանկարծ չչարանամ,
Հայրենիքս ես չուրանամ,
Օգնի՛ր՝ տանել այս խենթ ցավը,
Հայրենիքիս վերքը բավ է»։
Ու վերևից մի ձայն ասաց,-
«Հպարտացի՛ր, մայրի՛կ, մի՛ լաց,
Հո չէ՞ի թողնի հողս անտեր,
Որ վիժվածքը նրան տիրեր,
Ես այստեղ եմ, չեմ հեռանում,
Հայ հերոսը, մա՛մ, չի մեռնում».

Be the first to comment on "Խոնարհումս քեզ, Հա՛յ Զինվոր. Մենք ամուր և հպարտ ենք ՔԵԶՆՈՎ… ARTYOM AYRUMYAN — ARTUR BOBIKYAN — HOPE / Եղնիկների կածանը, Սաունդթրեք Երժշ.՝ Արթուր Բոբիկյան Ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ