Մենք պարտավոր չենք թափել, ուրիշի թափած աղբը. դերասաններ

 

«Շինարարները պատրավոր են մաքրությունը պահպանել, պետք է հետևեք: Էդպես է, եթե իրենք չեն անում, մենք պետք է հետևենք»,- ասել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնակատար Արման Նավասարդյանը անդրադառնալով Երևանի քաղաքապետի խոսքին ասում է, որ ինքը մեղավոր և անմեղ չի փնտրում: Ինքն էլ է մեղավոր:

«Հենց սկսում են մեղավոր և անմեղ փնտրել, չի կառուցվում: Հենց սկսում ենք իմ ու քո անել, երկիրը չի կառուցվում», – ասել էր քաղաքապետը՝ հավելելով, որ քաղաքը միայն շաբաթօրյակներին չէ, որ պետք է մաքրվի, դա պետք է անել ամեն օր՝ սկսելով աղբը չթափելուց:

Այսօր շաբաթօրյակի ընթացքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու քաղաքապետը շինհրապարակը աղբից մաքրել են, թատրոնի անձնակազմի ոչ բոլոր անդամներն են միացել նրանց, չնայած վարչապետն անընդհատ միանալու հորդորներ է հնչեցրել:

Ըստ տարածված խոսակցությունների, դերասանների մի մասը ասել է, որ պարտավոր չեն մաքրել ուրիշի թափածը:

 https://shabat.am/am/article/200886/Menq-partavor-chenq-tapel-urishi-tapats

Be the first to comment on "Մենք պարտավոր չենք թափել, ուրիշի թափած աղբը. դերասաններ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ