Թրամփի գրառումը Գոլանի բարձունքների մասին՝ շատ ավելի վերաբերում է Արցախի ազատագրված տարածքներին. Արմեն Այվազյան

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրել է. «52 տարի անց եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, որոնք հույժ կարևոր ռազմավարական նշանակություն ունեն Իսրայել պետության անվտանգության և տարածաշրջանային կայունության համար»
[After 52 years it is time for the United States to fully recognize Israel’s Sovereignty over the Golan Heights, which is of critical strategic and security importance to the State of Israel and Regional Stability!]։

Առավել ուշագրավն այս հայտարարության հետևյալ ձևակերպումն է (անկախ նրանից, թե այս դեպքում արդարացի է այն կիրառված թե ոչ)՝ ճանաչել, որովհետև այդ տարածքը «հույժ կարևոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայել պետության անվտանգության և տարածաշրջանային կայունության համար»։

 

Այս հիմնավորումը, փաստորեն, սկսում է դառնալ ընդունելի միջազգային նորմ։ Բայց չէ՞ որ այն շատ ավելի է համապատասխանում Հայաստանի առանձնահատուկ ռազմավարական դրությանը՝ Արցախի, նրա շուրջն ընկած ազատագրված տարածքի ու դեռևս ազատագրվելիք Կուրի աջափնյակի մասով։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. հարկավոր է դիմանալ, պայքարել ու դեռ տարիներ կամ գուցե տասնամյակներ համբերատարորեն սպասել մինչև կգա նաև այն օրը, երբ այդ պահի ամենահզոր պետության ղեկավարը կասի նաև այսպես.

 

Եկել է ժամանակը, որպեսզի մենք ճանաչենք Հայաստանի ինքնիշխանությունը Արցախի և մինչև Կուրն ընկած ողջ տարածքի նկատմամբ, ինչը հույժ կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածաշրջանային կայունության համար։

Արմեն Այվազյան

պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր

https://www.haydzayn.com/am/page/trampi-graroume-golani-barcounqneri-masin-sat-aveli-veraberoum-e-arcaxi-azatagrvac-taracqnerin-armen-ayvazyan

Be the first to comment on "Թրամփի գրառումը Գոլանի բարձունքների մասին՝ շատ ավելի վերաբերում է Արցախի ազատագրված տարածքներին. Արմեն Այվազյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ