Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

 

Մարտի 23-ին ՀՀ զինված ուժերի անձնակազմը մայրաքաղաքում և մարզերում մասնակցել է համապետական շաբաթօրյակին:

 

ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ղեկավար կազմի ներկայացուցիչները, Երևանի կայազորի զինծառայողներն ու ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները մասնակցել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և մայրաքաղաքի մի շարք պուրակների հարակից տարածքների բարեկարգման և ծառատնկման աշխատանքներին:

 

Բարեկարգման, կանաչապատման աշխատանքներին ու ծառատունկին մասնակցել են նաև զինված ուժերի զորամասերի զինծառայողները:

https://www.haydzayn.com/am/page/zincarayoxnere-masnakcel-en-hamapetakan-sabatoryakin

Be the first to comment on "Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ