Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կնոջ հետ այցելեց բողոքի ակցիայի ընթացքում տուժած կնոջը (տեսանյութ,լուսանկարներ)

 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կնոջ հետ ուշ երեկոյան այցելեցին բողոքի ակցիայի ընթացքում տուժած կնոջը, հայտնում է shamshyan.com-ը։

 

Վերջինս 1955 թվականի ծնված Սվետլանա Հարությունյանն է, ով ոտքի կոտրվածք է ստացել։  Քաղաքապետը առաջին հերթին ափսոսանք է հայտնել կատարված միջադեպի համար և խոստացել՝ բարեկարգելու են Օպերայի տարածքն այնպես, որ այն դառնա լավագույնը:

Իսկ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը վիրավոր կնոջը աշխատանքի առաջարկ է արել։ Կինը սիրով ընդունել է այն։

Նշենք, որ Սվետլանա Հարությունյանը աշխատում էր սրճարաններից մեկում։

http://armday.am/post/78620/er-ani-qaghaqapet-hajk-maro-tjany-ajtselets-boghoqi-aktsiaji-yntatsqo-m-to-zhats-knojy

Be the first to comment on "Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կնոջ հետ այցելեց բողոքի ակցիայի ընթացքում տուժած կնոջը (տեսանյութ,լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ