Հայն ունի մի հավատք, և մի պաշտամունք… Հավատքս ՀԱՅ-ն է, պաշտամունքս ՀԱՅԱՍՏԱՆ-ը

 

Ոչ մի հայ չի կարող հերքել Հայոց պատմությունը, և ոչ մի խոհեմ հայ չի ոտնահարում, կամ նսեմացնում քրիստոնեությունը, բայց քրիստոնեությունն էլ պետք է հասկանա, որ Հայոց պատմությունը 301-ին չի սկսվում, և որ Հայկ Նահապետն ու Տիգրան մեծը մեղավոր չեն, որ Քրիստոսից առաջ են ծնվել…
Առավել ևս չի կարել երբեք հեթանոսներին բարբարոս կոչել…
Սեփական նախնիներին, մեր տոհմածառի հիմնադիրներին բարբարոս կոչելով ենք մենք մեզ կործանում…
Վանի բերդը 3000 տարեկան է և կանգուն և աշխարհի զարմանքն է առաջացնում…

 

Իսկ այսօրվա քրիստոնյա Հայաստանի կառուցած կառույցները ոնց են փլուզվում ամեն մի փոքր ինչ հզոր երկրաշարժից ու արհավիրքից…
Ոնց չի ավիրվում այդ <Բարբարոսների> կառուցածը?
Երանի շարունակեինք <բարբարոս> լինել…
Ով փորձում է հակասության մեջ մտցնել մեր պատմության տարբեր հատվածներ, նրանք խարխլում են ազգի հիմքերը…

 

Ես և Հայկ Նահապետն եմ, և Տիգրան Մեծը, և Մաշտոցն եմ, և Նարեկացին, և Շիրակացին և Շնորհալին, և Կոմիտասն եմ և իհարկե Նժդեհն եմ…
Ես այն եմ, ով ավելացրել է ազգիս փառքը, զորեղացրել, և առավել ևս իր կյանքով պաշտպանել և վեհացրել է իմ տեսակը, և ոչ այն, ով ինչ ինչ վարդապետության անվան տակ, լինի դա քրիստոնեություն, թե հեթանոսություն, թե այլ աղանդ կամ հավատք…

Ով այլ և այլ հասկանալի և անհասկանալի, ընդունելի և անընդունելի վարդապետությունների թիկնոցի տակ պատսպարված ոչնչացնում, կամ խարխլում է ազգիս հիմքը…
Հայն ունի մի հավատք, և մի պաշտամունք…
Հավատքս ՀԱՅ-ն է, պաշտամունքս ՀԱՅԱՍՏԱՆ-ը

 

Գագիկ Գինոսյան 

Be the first to comment on "Հայն ունի մի հավատք, և մի պաշտամունք… Հավատքս ՀԱՅ-ն է, պաշտամունքս ՀԱՅԱՍՏԱՆ-ը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ