Ինչ արեց Աստված Քրիստոսի մեջ

 

Ինչ արեց Աստված Քրիստոսի մեջ:
——————–
1. Վերանորոգեց մարդկային ապականված բնությունը
2. Այն նորից դարձրեց անմահ
3. Ու մեզ թողեց որ հաղորդվենք իր Աստվածային բնության՝ Քրիստոսի մարմինը մեզ որպես հաց տալով

4. Այդ ՀԱՑը մեզ տվեց, որպես սերմ, որ մենք աճեցնեք ու պտղաբերենք այս կյանքում
5. Մենք դա անում ենք Ապաշխարությամբ, Աղոթքով ու Ծոմապահությամբ
6. Ապաշխարությունը միտքը այս աշխարհից փոխելն ու Աստուծո վրա դնելն է:
7. Աղոթքը Աստուծո հետ խոսելն է, նրա հետ բանավոր կապի մեջ լինելը

 

8. Ծոմապահությունը հոգևոր պայքարն է, երբ անձդ հետ ես պահում չար կրքերից ու պայքարում դրանց դեմ (խոսքը միայն ուտելիքի մասին չէ), որ Քրիստոսի օգնությամբ մաքրվես ներքին կեղտերից ու կարողանաս ապրել Աստուծո հետ:
9. Այս ամենի արդյունքում մենք պետք է սիրել սովորենք: Աստծուն սիրել սովորենք, իր պատվիրանները սիրել սովորենք, որովհետև դրանք կյանք են, մարդկանց սիրել սովորենք, իրար ուրախացնել սովորենք, իրար բեռը կրել սովորենք:
————————————

Եկեք մինչև Կիրակի գոնե մի Ավետարան կարդանք, որպեսզի Աստուծո Խոսքը սովորենք: Վաղն էլ Ուրբաթ, զղջանք մեր սխալների ու մեղքերի համար և Երևանի ժամանակով 22:00ին ուր էլ լինենք, մի պահ դադար առնենք ու աղոթենք մեր մեղքրի և մեր հայրենիքի համար: «Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա ինձ մեղավորիս, ողորմյա մեր հայրենիքին»:

Արմեն Հարեյան

 

Be the first to comment on "Ինչ արեց Աստված Քրիստոսի մեջ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ