Մի մարդու մոտ եկան Աղքատությունն ու Հարստությունը և հարցրեցին.

-Ով է մեզանից ավելի գեղեցիկ?
Վախեցավ մարդը, մտածեց` <<Եթե ասեմ` Աղքատությունը ավելի գեղեցիկ է, ապա Հարստությունը կբարկանա ու կգնա: Իսկ եթե ասեմ` Հարստությունը ավելի գեղեցիկ է, ապա Աղքատությունը կնեղանա ինձանից ու վրեժ կլուծի>>, մտածեց միքիչ ու ասաց.
-Քանի դեռ դուք ձեր տեղում կանգնած եք, ես չեմ կարող որոշել, դուք պտտվեք, քայլեք, որ ես նկատեմ գեղեցիկին:
Սկսեցին Աղքատությունն ու Հարստությունը շրջել տեղանքով` այս ու այն կողմ անելով:
Մարդը մտածեց, ապա պատասխանեց.
-Դո’ւ Աղքատություն, ավելի գեղեցիկ ես թիկունքից, երբ հեռանում ես, իսկ դո’ւ Հարստություն ավելի հիասքանչ ես դիմացից, երբ դեպի ինձ ես մոտիկանում…

Be the first to comment on "Մի մարդու մոտ եկան Աղքատությունն ու Հարստությունը և հարցրեցին."

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ