Երկար տևեց իմ ճանապարհը… Աստծուն փնտրեցի հնդկական վեդաներում, Չինաստանում, Տիբեթում, դասական փիլիսոփաների երկերում, սկանդինավյան դիցաբանության մեջ, Հին կտակարանում, Նոր կտակարանում և քրիստոնեական հայրերի երկերում, …: Շա՜տ երկար տևեցին այդ դեգերումները:

Աստծուն փնտրեցի հնդկական վեդաներում, Չինաստանում, Տիբեթում, դասական փիլիսոփաների երկերում, սկանդինավյան դիցաբանության մեջ, Հին կտակարանում, Նոր կտակարանում և քրիստոնեական հայրերի երկերում, …: Շա՜տ երկար տևեցին այդ դեգերումները: Այս ամենն իրար հետ համեմատելով հասկացա, որ դրանք բոլորը մի հորդաբուխ գետից դուրս բերված առուներ են, մի հզօր բնից դուրս եկած ճյուղեր: Բոյց ո՞րն է Բունը, որտե՞ղ է: Երկար ժամանակ այս հարցը մնում էր օդում կախված: Չեմ բացասում, որ Աստված տեսնելով իմ անարդյունք փնտրտուքները, պայծառություն տվեց մտքիս ու ուղղորդեց ինձ: Շումերական ու եգիպտական գրերի ուսումնասիրություններն ինձ ետ բերին Հայաստան և ինքս ինձ համար բացահայտեցի Սյունիքի ժայռապատկերները: Դա ~17 տարի առաջ էր:
Եւ ի զարմանս ինձ, այն, ինչ փնտրում էի աշխարհի հեռավոր ծայրերում, գտնվում էր իմ Տանը: Ես իմ փնտրած արարիչ, հզօր, բարի, լուսաշող աստվածներին գտա Սյունիքի ժայռապատկերներում: Նրանք այն իրական աստվածներն են, ովքեր արարել են Տիեզերքն ու մարդուն, ովքեր պահպանում են տիեզերակարգը: Նրանք են այն աստվածները, ովքեր  արարեցին մարդուն (homo sapiens sapiens) Հայքում:
Մարդն արարիչ Աստծո անուններով իրեն կոչեց Հայ, Արմեն, Գեղնի,  աստվածները Հային տվեցին արարչագործ զօրությամբ օժտված և համանուններով հարուստ մի լեզու, որպեսզի կարողանա գիր ստեղծել:
Հայն իր լեզվով գաղափարագրություն ստեղծեց ու իր աստվածների անունները և գործերը փորագրեց բազալտե ժայռաբեկորների վրա: Սա համամարդկային քաղաքակրթության արշալույսն էր,
• աստվածները հացահատիկների ու մյուս բույսերի վայրի տեսակները բուսցրեցին Հայքում, որպեսզի Հայը կարողանա ընտելացնել ու մշակել դրանք: Աշխարհի որևէ այլ վայրում այդ բույսերի (ցորեն, գարի, հաճար, սիսեռ, ոլոռ, ոսպ, կանեփ և այլն) վայրի տեսակները համատեղ չեն աճում,
• աստվածները մարդուն անհրաժեշտ վայրի կենդանիներին (այծ, ոչխար, կով, խոզ, էշ, ձի, շուն) բնակեցրին Հայքում, որպեսզի Հայը ընտելացնի դրանց: Նորից աշխարհի որևէ այլ վայրում չեք գտնի մի անկյուն, որտեղ այդ կենդանիների վայրի տեսակները համատեղ գոյություն ունենային,
• աստվածները վանակատի (օբսիդիան) հանքերը կենտրոնացրին Հայքում, որպեսզի Հայը կարողանա գործիքներ պատրաստել: Աշխարհի որևէ այլ վայրում վանակատի նման կուտակումներ չկան,
• աստվածները բոլոր կարևոր մետաղների (ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ) հանքավայրերը կենտրոնացրին Հայքում, որպեսզի Հայը արդյունահանի ու մետաղ ձուլի:
Եւ Հայը ընտելացրեց բույսերն ու կենդանիները, վանակատից գործիքներ պատրաստեց, դարձավ երկրագործ ու անասնապահ: Հայը գտավ մետաղահանքերն ու մետաղ ձուլեց: Հայը դարձավ աստվածների արարչական գործունեության շարունակողը Երկրի վրա: Նա տարածվեց աշխարհով մեկ ու տարածեց իր ստեղծած արժեքները:
* * *
Հայից առաջ Եվրասիական մայրցամաքում ապրում էր նեանդերթալյան մարդը, ով ավելի ուժեղ ու դիմացկուն էր, ուներ ուղեղի ավելի մեծ ծավալ, բայց մի քանի հարյուր բառից բաղկացած պարզունակ լեզու …:
Նեանդերթալյան մարդը Երկրի վրա ապրեց մոտ 300.000 տարի ու վերացավ: Նա իր գոյության ողջ ընթացքում այդպես էլ ոչ մի նշան չփորագրեց և իր գոյության հարյուր հազարավոր տարիների ընթացքում ոչ մի առաջընթաց չունեցավ: Նա միշտ օգտագործեց նույն քարէ գործիքները, զբաղվեց հավաքչությամբ ու որսորդությամբ: Իր աստվածներից շնորհ ստացած արարչագործ լեզուն էր, որ Հային հնարավորություն տվեց գիր ստեղծել ու զբաղվել արարչական գործունեությամբ:
Ահա այսպիսին են իմ բացահայտած Հայը, նրա կենսատու հայրենիքը՝ Հայքը, նրա արարչագործ լեզուն ու հզօր աստվածները:
Փայփայեք ու պահպանեք այս ամենը:

Be the first to comment on "Երկար տևեց իմ ճանապարհը… Աստծուն փնտրեցի հնդկական վեդաներում, Չինաստանում, Տիբեթում, դասական փիլիսոփաների երկերում, սկանդինավյան դիցաբանության մեջ, Հին կտակարանում, Նոր կտակարանում և քրիստոնեական հայրերի երկերում, …: Շա՜տ երկար տևեցին այդ դեգերումները:"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ