Հայտնաբերվել է շաքարային դիաբետի բնական դեղամիջոց, որը թույլ կտա խուսափել անգամ ինսուլինի ամենօրյա ընդունումից

 

Բամիան էկզոտիկ միամյա փիփերթազգիների խմբին դասվող բույս է: Այս բույսը լայնորեն օգտագործվում է ԱՄՆ-ում՝ խոհարարության մեջ:

Այն այժմ արդեն բավականին տարածված է եվրոպական երկրներում: Այս բույսը ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնք պայմանավորվված են վերջինիս հարուստ քիմիական հատկություններով: Այուրվեդան՝ (Հին Հնդկաստանի ավանդական բժշկությունը/գիտություն կայանքի կամ երկար կյանքի մասին/) բամիան խորհուրդ է տալիս օգտագործել որպես տոնուսը բարձրացնող ու երիտասարդացնող սնունդ:

 

Դա պայմանավորված է նրանով, որ այդ բույսի բաղադրության մեջ առկա է մեծ քանակությամբ ֆոլեաթթու. այս բանջարեղենը խորհուրդ է տրվում ընդգրկել իրենց սննդակարգի մեջ նաև հղիներին ու կրծքով կերակրող կանանց: Վերջերս միջազգային մի խումբ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ բամիան նաև շատ օգտակար է շաքարային դիաբետի բուժման դեպքում:

Պարզվել է, որ սննդակարգի մեջ այդ բանջարեղենի կանոնավոր օգտագործումը կարող է փոխել հիվանդության զարգացման համար պատասխանատու գեների ակտիվությունը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ապագայում բամիան հնարավոր է օգտագործել որպես հիմք, շաքարային դիաբետի բուժման համար դեղամիջոց պատրաստելու համար:

Այժմ բամիայից պատրաստված դեղամիջոց դեռևս չկա, սակայն կարող եք ինքնուրույն, տան պայմաններում բամիայի թուրմ պատրաստել, որը կօգնի իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը՝ առանց ինսուլինի և այլ դեղամիջոցների:

Հարցն այն է, որ բամիան դանդաղեցնում է աղիներում շաքարի ներծծման գործընթացը՝ մեծ քանակությամբ մանրաթելեր պարունակելու հաշվին:

 

Ինչպես պատրաստել բամիայի թուրմ

Անհրաժեշտ է բամիան թրմել ջրի մեջ ամբողջ գիշեր, ապա հաջորդ առավոտյան խմել ջուրը:

Բամիան նաև նվազեցնում է քաղցկեղային հիվանդություններ ձեռք բերելու ռիսկերը(հատկապես հաստ աղիի քաղցկեղի): Բամիայի թուրմն օգնում է հանգստացնել դեպրեսիան: Բացի այդ, բամիան օգնում է ազատվել կոկորդի ցավից, ինչպես նաև թոքերի որոշ բակտերիաներից, քանի որ այն բորբոքումները հանգստացնող հատկանիշներ ունի:

Այս հայտնագործության շնորհիվ շատ մարդիկ կկարողանան ազատվել ինսուլինային կախվածությունից, որը թույլ կտա ավելի հանգիստ դիմակայել շաքարային դիաբետին:

Be the first to comment on "Հայտնաբերվել է շաքարային դիաբետի բնական դեղամիջոց, որը թույլ կտա խուսափել անգամ ինսուլինի ամենօրյա ընդունումից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ