Երևանում երեխաներ են վրաերթի ենթարկվել

 

Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, ինչի հետևանքով վերջինս հարվածից հպվելով Ամիրյան փողոցի լուսացույցի տակ կանգնած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային` ընկել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Ժամը 09.55-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նույն օրը՝ ժամը 16.00-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խաչիկ Դաշտենցի փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։

 

 https://shabat.am/am/article/196603/YErevanum-erekhaner-en-vraerti-entarkvel

 

Be the first to comment on "Երևանում երեխաներ են վրաերթի ենթարկվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ