Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը. 

 

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը. Խոյ

Աշխատավայրում դրսևորեք գործարար հատկանիշներ, վերլուծական միտք, իրավիճակի էությունը հասկանալու ունակություն։ Ձեր կեսը հիվանդ է և աջակցության կարիք ունի։ Ուշադրություն ցուցաբերեք, ձեր վրա վերցրեք տնային գործերի հիմանական մասը։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը. Ցուլ

Մի ժամանակաշրջան է, երբ կապերը կարող են որոշել շատ բան։ Մի հրաժարվեք օգնությունից։ Տնային հոգսերը կստիպեն ծախսեր անել։ Մի ափսոսացեք, կարևորը՝ խաղաղությունն է ընտանիքում։ Միայնակները հնարավորություն ունեն նոր սիրավեպ սկսելու։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը. Երկվորյակ

Լարված շաբաթ է, զգացմունքները դուրս կգան վերահսկողությունից, դժվարություններ կծագեն հարազատների, գործընկերների հետ հարաբերություններում։ Բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկը պետք է ընդունել անմիջապես։ Հակառակ դեպքում կարող եք բաց թողնել հնարավորությունը։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը. Խեցգետին

Հնարավոր է վերադարձ նախկին գործերին, հաջող աշխատանք նախկին գործընկերների հետ։ Երեխաները կուրախացնեն իրենց հաջողություններով, իսկ հարազատները, հնարավոր է, օգնության կգան անհրաժեշտ պահին։ Հարկ է ձեռնպահ մնալ ավելորդ ծախսերից, ֆինանսաական գործերը բարենպաստ չէ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը Առյուծ

Կարիք չկա անմիջապես նետվել հորձանուտը, չարժե սկսել մի քանի գործ միանգամից․ ավելի լավ է ուժերն ուղղել ամենակարևորին։ Նախօրոք մտածեք իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակների մասին։ Հաջողությունը կուղեկցի նրան, ով գիտի թե ինչ է ցանկանում։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը Կույս

Այժմ ժամանակը չէ որոշումները երկար-բարակ ծանր ու թեթև անելու։ Արժե համաձայնվել հետաքրքիր առաջարկին։ Ձեր համար շատ ճանապարհներ են բացվել, սա հաջող շաբաթ է փոփոխութթյունների համար։ Խորհրդակցեք միայն ձեր կանխազգացման հետ՝ այն ձեզ չի խաբի։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը Կշեռք

Աշխատեք թույլ չտալ փաստաթղթերի հետ սխալներ։ Մանրակրկիտ ստուգեք կատարած աշխատանքը։ Նոր գործեր սկսել խորհուրդ չի տրվում։ Ոչ բոլոր գործընկերներ են ձեր նկատմամբ բարեհաճ։ Հիշեք այդ մասին, երբ կփորձեք կիսվել ձեր ծրագրերի մասին։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը Կարիճ

Լավ շրջան է, որ փոխեք վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ և պահանջեք աշխատավարձի բարձրացում։ Մի շեղվեք մանրուքների վրա և խուսափեք հակասություններից։ Հակառակ դեպքում տհաճ հետևանքներ կլինեն։ Հնարավոր է հանդիպում նախկին սիրու հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը Աղեղնավոր

Ձեզ մոտ կհայտնվեն մեծ թվով նոր պարտականություններ, սակայն սրանք հաճույք կպատճառեն, դուք ինքներդ եք ձգտում դրան։ Պետք չէ հրաժարվել այն գործն ավարտելուց, որը սկսել եք, անգամ, եթե մտերիմները կպնդեն, որ հետ կանգնեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը Այծեղջյուր

Հնարավորություն է առաջացել ստանալու ցանկալի պաշտոնը, իսկ ղեկավարությունը կսկսի նկատել ձեր աշխատանքը։ Հնարավոր են որոշ անախորժություններ ընտանիքում՝ վեճեր, չհասկացվածություն։ Գլխավորը՝ ավելորդություններ չասել՝ ուղղելը հետո երկար ժամանակ կպահանջի։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը Ջրհոս

Աշխատանքում թույլ տված սխալը թույլ չի տա գործընկերներին սատարելզ ձեզ և կբարդացնի գործնական հարաբերությունները։ Հույսը դրեք ձեր ուժերի վրա, բայց ականջալուր եղեք նաև խորհուրդներին։ Կարելի է փոխել աշխատանքի վայրը․ նոր պաշտոնը գայթակղիչ հեռանկարներ կբացի։

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը. Ձկներ

Հարկ կլինի աշխուժորեն զբաղվել հին գործերի կարգավորմամբ․ ավարտել նախագծերը, շտապ փակել պարտքերը։ Ակնկալվում են գործուղումներ, սակայն գործընկերոջ հետ սիրավեպը պետք չէ շարունակել։

 

http://ladynews.am/arm/news/8033/shabatva-astghagushak%E2%80%A4-dektemberi-10-16-y

Be the first to comment on "Շաբաթվա աստղագուշակ՝ դեկտեմբերի 10-16-ը. "

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ