Ցավալի լուր: Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

 

Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը: Ըստ Սարգսյանի՝ Հայկ Սամվելի Քարամյանը ծնվել է 1995 թվականին Սիսիանում, նա պայմանագրային զինծառայող էր:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ երեկ Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել, նրանցից մեկին գտնել չի հաջողվել: Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment on "Ցավալի լուր: Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ